00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խախտումներ «Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում». ՄԻՊ-ն ամփոփել է այցը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии
Пациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանն ընդգծել է նաև Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատողների աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների բարելավման կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում» ՄԻՊ աշխատակիցները խախտումներ են գրանցել։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրներն ամփոփվել են և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

«Պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ և անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, սննդի տրամադրման հետ կապված խնդիրներ և այլն»,–ասված է ՄԻՊ տեղեկանքում։

Больничный коридор, архивное фото - Sputnik Արմենիա
Նուբարաշենի հոգեբուժարանում ավելի քան 50 հիվանդ հացադուլ են հայտարարել

Տեղեկացվում է նաև, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները։

«Տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են, անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը, արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, ինչպես նաև առանց պիտանելիության ժամկետի դեղեր, պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը»,–ասված է տեղեկանքում։

ՄԻՊ աշխատակիցները նաև արձանագրել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման բացակայություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի, այդ թվում՝ հեռախոսակապի բացակայություն։

«Ախուրյան» ԲԿ-ի աշխատակիցներին պատժելու համար Շիրակի դատախազը դիմել է նախարարին

Նշվում է, որ չկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները, առկա են զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ։

ՄԻՊ տեղեկանքում նշված է, որ անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների իրավունքները նույնպես պետք է պաշտպանվեն». Մարատ Ատովմյան - Sputnik Արմենիա
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների իրավունքները նույնպես պետք է պաշտպանվեն. Ատովմյան

Առկա է հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով։

«Պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար և այլն»,–ասված է տեղեկանքում:

Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել

Ուսումնասիրության արդյունքները վեր հանված խնդիրների լուծման առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ուղարկել է ՀՀ առողջապահության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Ինչպես է 20–ամյա աղջիկն իր կամքից անկախ պահվել հոգեբուժարանում. ՄԻՊ–ը մանրամասներ պատմեց

Ուսումնասիրությամբ Պաշտպանն ընդգծվել է նաև Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատողների աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների բարելավման կարևորությունը՝ դրանք դիտարկելով մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Լրահոս
0