00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չես ուզում ծառայել` վճարիր, թող ուրիշները ծառայեն, կամ բանակ կարելի է գնալ նաև 1 ամսով

© Sputnik / Asatur YesayantsНовобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн
Новобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որում առաջարկում է ծառայել քիչ, վճարել շատ ու ապրել հանգիստ։ Պաշտպանության նախարարությունն այս առաջարկից, կարծես թե, ոգևորված չէ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր նախագիծ է ներկայացրել, որով մինչև 27 տարեկան պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս` վճարելով 10 մլն դրամ (շուրջ 20 000 դոլար)։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Կախված զինծառայողը շնորհակալագրեր էր ստացել լավ ծառայության համար. մանրամասներ

Նախագծի հեղինակն իր առաջարկը հետևյալ կերպ է հիմնավորում. «Կարծում եմ` պետք է մեր հայրենակիցներին մինչև 27 տարին լրանալը հայրենիք վերադառնալու և արագացված ընթացակարգով ծառայելու հնարավորություն տալ ՝ վճարելով 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձ»։

«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության» մասին օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ և հրապարակվել ԱԺ–ի պաշտոնական կայքում։

Չարաշահման դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ. Փաշինյանը`բանակի սննդի մասին

Նախագծից պարզ է դառնում, որ ծառայության մեկ ամսվա ընթացքում նախագծի հեղինակն առաջարկում է արագացված կարգով զինվորին սովորեցնել զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը։ Բայց մինչ այդ նա պետք է արագացված ընթացակարգով ծառայություն անցնելու մասին դիմում ներկայացնի իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, պետական բյուջե վճարի 10 մլն դրամ, ապա հաշվառվի զորամասում, տա զինվորական երդում։ Իսկ ծառայությունն ավարտելուց հետո ներկայանա զորահավաքներին։

Начальник генштаба ВС РА Артак Давтян посетил воинскую часть (21 ноября 2019). Армения - Sputnik Արմենիա
Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, ցուցումներ տվել հրամանատարությանը

Լիազոր մարմիններին էլ (տվյալ դեպքում` ՊՆ–ին) օրենքի նախագծով տրվում է 1 ամիս ժամանակ դիմումը քննարկելու և քաղաքացուն պատասխանելու համար։ Անհրաժեշտության դեպքում դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս։

«2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները, որոնք հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, միևնույնն է` վերոհիշյալ կամ որևէ այլ ճանապարհով խուսափում են ծառայությունից՝ մեծ մասամբ արտագաղթելով և իրենց հետ տանելով իրենց ընտանիքի անդամներին և ֆինանսական միջոցները: Հաշվի առնելով այս հանգամանքը` կարծում եմ, որ պետք է տալ այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչի արդյունքում կկասեցվի այդ քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը»,– նշված է Սարգսյանի առաջարկած օրինագծի հիմնավորումներում։

Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնատար անձինք պատիժ են ստանում. Բալայան

Նախագծի հեղինակը մտածել է, որ դրանից կարող են օգտվել նաև արտերկրում հաջողությունների հասած հայ մարզիկները։

«Քանի որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո շատ քիչ մարզիկներ են կարողանում վերականգնել նախկին մարզավիճակն ու շարունակել հանդես գալ միջազգային բարձր վարկանիշ ունեցող առաջնություններում, այս նախագծերի փաթեթը նրանց ևս հնարավորություն կտա զբաղվել իրենց նախընտրած մարզաձևով, սակայն չկտրվել հայրենիքից»,– նշված է նախագծում:

Ի դեպ, օրենքի նախագծում նախատեսված է նաև դեպք, երբ 1 ամիս բանակում ծառայելուց հետո զինվորը կորոշի շարունակել ծառայությունը 2 տարի։ Այս դեպքում օրենքով նախատեսվում է վերադարձնել պետական բյուջե վճարված 10 մլն դրամը։

Օրինագծի հեղինակը բյուջե վճարված ոչ այնքան փոքր գումարներով պաշտպանության նախարարությանն առաջարկում է 1 ժամկետային զինծառայողի փոխարեն ներգրավել 2 պայմանագրային զինծառայողների և այդ գումարով նրանց 2 տարի աշխատավարձ վճարել կամ կարգի բերել այսօր ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող զորամասերը։

Военнослужащая женского взвода ВС Армении - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ-ում կազմավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք

Եթե ԱԺ–ն ընդունի իմքայլական պատգամավորի առաջարկը, այն կարող է օրենքի ուժ ստանալ արդեն 2020թ–ին, ուստի նոր օրենքից բխող այլ իրավական ակտերը նախագծի հեղինակը կառավարությանն առաջարկվում է ընդունել մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը:

Թե ինչ ճակատագիր կստանա նախագիծը, առայժմ հայտնի չէ։ Բայց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նոյեմբերին 29-ին ԱԺ–ում լրագրողներին ասել էր, որ նախարարությունը մտադիր չէ երկարացնել նույնիսկ այս պահին գործող օրենքը, որով 27 տարին լրացած զինապարտները 10 000 դոլար վճարելով ազատվում են և՛ ծառայելուց, և՛ պատասխանատվությունից։

Премьер-министр Никол Пашинян посетил Реабилитационный центр защитника Отечества (1 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հաշմանդամ զինծառայողների իրավունքը վերականգնվեց. փոխհատուցում կստանան բոլորը

Նախարարությունն առաջարկում է գործող կարգը սահմանափակել դեկտեմբերի 31-ով։

«Հիմա ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ որոշվածը հետևյալն է՝ մենք այլևս այդ օրենքի երկարացման չենք գնալու: Հնարավորություն են ունենալու մինչև օրենքի գործողության ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 31-ը, գալ ու վճարել այդ գումարը: Քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գալ ու ներկայանալ»,-ասել է Բալայանը:

Ի դեպ, նշենք, որ որոշակի գումար վճարելով զինծառայությունից ազատվելու կարգ այսօր գործում է Թուրքիայում, որտեղ սահմանված գումարը մուծելուց հետո զորակոչիկը ծառայում է 21 օր, և Ղազախստանում, որտեղ արագացված ծառայության ժամկետը 35 օր է:

Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը

Լրահոս
0