Կյանքը հնարավոր է 10 տարով երկարացնել. Գարիկ Մարտիրոսյանը նշել է ՀՀ–ի հրաշալի անկյունները

© Sputnik / Asatur YesayantsГарик Мартиросян и Жанна Левина на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн
Гарик Мартиросян и Жанна Левина на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայտնի շոումենին խնդրել են նշել Հայաստանի այն երեք վայրերը, որոնք պետք է այցելի յուրաքանչյուր ոք։ Մարտիրոսյանը բավականին հետաքրքիր վայրեր է նշել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նշել Հայաստանի այն վայրերը, որոնք պետք է պարտադիր այցելեն բոլորը։

Жанна Левина перед началами съемок Comedy Club (15 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանի կինը որոշել է «սպանել» Ձմեռ պապին

«50 հարց» YouTube-յան շոուի ընթացքում նախագծի հեղինակ և հաղորդավար Կարեն Ադամյանը խնդրել է Մարտիրոսյանին նշել իր երեք ամենասիրած վայրերը։ Արտիստի պատասխանները զարմացրել են հաղորդավարին, որը ևս հայաստանցի է` Գյումրիից։

«Նախևառաջ պետք է այցելել երևանյան ջազ ակումբներ։ Հայաստանում հիասքանչ և շատ լուրջ երաժիշտներ կան։ Եվ ես սա չեմ ասում, որովհետև նրանք հայ են, իբր տեսեք` մերոնք են։ Ես իսկապես երաժշտասեր եմ ու հասկանում եմ դրանից», – պատմել է Մարտիրոսյանը։

Նա այցելության համար երկրորդ պարտադիր վայր է նշել համայն հայերի հոգևոր կենտրոն Մայր աթոռ սուրբ Էջմիածինը։ Շոումենի խոսքով` Էջմիածնի եկեղեցիները բացառիկ են և՛ ճարտարապետության տեսանկյունից, և՛ հոգևոր առումով։ երրորդ տեսարժան վայրը, ըստ նրա, Հայաստանի Տավուշի մարզն է։

«Հայրս ծնունդով այնտեղից է։ Դիլիջանը, Իջևանը շատ գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր և օգտակար վայրեր են մարդու առողջության համար։ Այնտեղ այնպիսի՜ սնկեր կան, այնպիսի՜ ձուկ, հոնից և վայրի տանձից պատրաստված օղի։ Եթե մարդը մի քանի օրով հայտնվի այդ շրջաններում, պարզապես կարող է շնչել օդն ու քայլել, և նա 10 տարով կերկարացնի իր կյանքը», – ասել է Մարտիրոսյանը։

Գարիկ Մարտիրոսյանը հայտնի երգիծաբան է, Comedy Club–ի անդամ, եղել է ՈւՀԱ «Նոր հայերի» թիմի մասնակից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала