00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ագրարային համալսարանի ընդունելության կարգը փոխվել է. բուհը գոհ է, շրջանավարտները` դժգոհ 

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շրջանավարտներն այլևս չեն կարողանա առանց քննության, ատեստատի գնահատականներով ընդունվել Ագրարային համալսարանի թափուր տեղեր։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թափուր տեղեր ընդունվել փորձող դիմորդներն այլևս չեն կարողանա ուսանող դառնալ դպրոցի ատեստատի գնահատականներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

ԳԹԿ–ն նման նախաձեռնությամբ էր հանդես եկել, որը կառավարությունը հաստատել է։ Մասնավորապես, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ բուհերի բոլոր մասնագիտությունների համար առնվազն մեկ առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելը պարտադիր է։

«Նախկինում կարգն այսպիսին էր` ընդունելության քննություններից հետո, երբ թափուր տեղեր էին մնում, դիմելու համար բավարար էր միայն ատեստատի գնահատականը։ Սակայն հիմա թափուր տեղեր ընդունվել փորձող դիմորդները պետք է 2–րդ փուլով միասնական քննություն հանձնեն»,–ասաց նա։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են գնում բուհում, և դեռևս կարծիք հայտնել չեն կարող` նման փոփոխությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կարող է թողնել բուհի վրա։ Ագրարային համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ փոփոխության մասին վաղուց են տեղյակ՝ բուհում այդ թեմայով նաև քննարկումներ են եղել։

Первое сентября в Ереване - Sputnik Արմենիա
Ինչ խնդիր է լուծել դպրոցների առցանց ընդունելության համակարգը. ծրագիրն արդարացրե՞լ է իրեն

«Բուհը բարեփոխումների է գնում, և այդ շրջանակում այս փոփոխությունը շատ է կարևորվում։ Այսինքն՝ փոփոխությունը ենթադրում է, որ ոչ թե ուսանողների քանակի, այլ որակի վրա պետք է շեշտը դրվի»,–նշեցին բուհից։

Ագրարային համալսարանում մտավախություն չունեն, որ փոփոխությունից հետո կարող է ուսանողների թիվը նվազել, քանի որ սկսել են տարբեր ծրագրերի միջոցով (սեմինարներ, աշակերտների այց բուհ) աշակերտներին ծանոթացնել բուհում ուսուցանվող մասնագիտություններին։

Ուսումնական տարվա հիմնական նորությունը. բոլոր աշակերտները միասնական քննություններ կհանձնեն

Աշակերտները, սակայն, մեկ պարտադիր քննությամբ ընդունելության նոր կարգի մասին միանշանակ կարծիք չունեն։ Ալեն Մուրադյանը, որը հաջորդ տարի պետք է բուհ ընդունվի, նշում է, որ լավ կլիներ` բուհ ընդունվելը դժվարացնելու փոխարեն հեշտացնեին ու ընթացքում «մաքրեին» ուսանողներին։

Ալինա Մելիքյանն էլ (շրջանավարտ) կարծում է, որ կրթության որակը բարձրացնելու փոխարեն անընդհատ ինչ֊որ պահանջներ են ավելացնում։

«Գաղտնիք չէ, որ դպրոցի գիտելիքները չեն բավարարում բուհ ընդունվելու համար։ Աշակերտը, որը հնարավորություն չուներ պարապելու, միասնական քննություն հանձնելու, գոնե հույսը դնում էր դպրոցի քննությունների վրա։ Հիմա, փաստորեն, այնպես են անում, որ բոլորը պարապեն»,–ասաց Ալինան։

12֊րդ դասարանցի Լուիզա Սահարյանի կարծիքով` փոփոխության պատճառով Ագրարային համալսարանի ուսանողները կնվազեն, քանի որ եթե տարեվերջին են նման որոշում կայացնում, հաջորդ տարի՝ մի քանի ամսվա ընթացքում, շրջանավարտները չեն հասցնելու պարապել։ Լուիզան կարծում է, որ շրջանավարտների հանդեպ արդար չեն եղել, քանի որ փոփոխության մասին տարվա կեսից են որոշում կայացրել։

Նշենք, որ այս տարի Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 401 դիմորդ:

Լրահոս
0