https://armeniasputnik.am/20191201/Avazakayin-hardzakum-Armaviri-marzum-dimakavornery-nerhujel-en-mterayin-xanut-21270257.html
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Դիմակավորված անձինք հափշտակել են գումար, հեռախոսներ, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։ 01.12.2019, Sputnik Արմենիա
2019-12-01T11:28+0400
2019-12-01T11:28+0400
2019-12-01T13:12+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1155/31/11553137_0:63:1600:968_1920x0_80_0_0_36c6abf28adf450a60e49a78926c85b2.jpg
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1155/31/11553137_0:13:1600:1018_1920x0_80_0_0_aee86a18cca1b229132ba0402eb01862.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պատահարներ, արմավիր, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, պատահարներ, արմավիր, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
11:28 01.12.2019 (Թարմացված է: 13:12 01.12.2019) Դիմակավորված անձինք հափշտակել են գումար, հեռախոսներ, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 30-ին զինված, դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմանում ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունն ահազանգ է ստացել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նրանք ատրճանակի նմանվող առարկաների սպառնալիքով դրամարկղից հափշտակել են գումար, այնուհետև նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գալուստ Գ-ին պատկանող Nokia և նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սուրիկ Դ-ին պատկանող iPhone7 տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։
Արմավիրում տղամարդը մոր հետ գնացել է հայրական տուն ու ծառից կախվել
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։
Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է
Հարուցվել է քրեական գործ. ոստիկանությունն ու Արմավիրի մարզի քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին, զենքի նմանվող առարկաներն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։