00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան

© Sputnik / Aram NersesyanДиректор благотворительной организации "Наш Дом" Тигрануи Карапетян
Директор благотворительной организации Наш Дом Тигрануи Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մանկատներում հայտնված աղջիկներից ոմանք 18 տարին լրանալուց հետո կարող են ևս 4 տարի ապրել, կրթություն ստանալ և աշխատանք գտնել «Մեր տունը» ՀԿ-ում: Sputnik Արմենիայի թղթակիցը ծանոթացել է այնտեղ բնակվող աղջիկների առօրյային, զրուցել կառույցի հիմնադրի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Յուրաքանչյուր ծնող մինչ երեխա ունենալը պետք է ապահովված լինի ամեն ինչով, որպեսզի իր երեխայի համար կարողանա ապահով մանկություն ապահովել: Այս կարծիքին է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության ութ բնակիչներից մեկը` 19-ամյա Մարիա Սարգսյանը։

© Sputnik / Aram Nersesyan«Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության շենքը
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
«Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության շենքը

Աղջիկն այս պատերի ներսում է հայտնվել շուրջ 3 տարի առաջ։ Դիմավորել են սիրով, ինչպես հարազատ օջախում։ Մարիայի հայրը մահացել է, բայց մայր ունի։ Նրանց ընտանիքում ծնված 5 երեխաներից միայն Մարիան է հայտնվել մանկատանը։

Կառավարությունը բնակարաններ գնելու հնարավորություն կտա մանկատան շրջանավարտներին

«Երազանքներ չունեմ, փոխարենը բազմաթիվ նպատակներ կան։ Ինձ համար այս կյանքում ամենակարևորը լավ կրթություն ստանալն է, որպեսզի ունենամ լավ աշխատանք և սխալներ թույլ չտամ»,- ասում է աղջիկն ու հավելում` չի վախենում կյանքի դժվարություններից։

© Sputnik / Aram NersesyanՏիգրանուհի Կարապետյանը
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
Տիգրանուհի Կարապետյանը

Նա կյանքի 19 տարիներն անցկացրել է խմբակային միջավայրում (չափահաս դառնալուց հետո էլ մենակ չի ապրել), բայց «Մեր տունը» ՀԿ–ի հիմնադիր տիկին Կարապետյանը ոչ միայն նրան, այլև մյուս աղջիկներին սովորեցրել է ոչնչից չվախենալ ու առաջ շարժվել։

«Հաճախ եմ զրուցում տիկին Կարապետյանի հետ, նա ինձ այնպիսի խորհուրդներ է տալիս, որոնք պետք է մայրս տար։ Տիգրանուհի Կարապետյանն իմ հերոսն է»,- անկեղծանում է Մարիան։

© Sputnik / Aram NersesyanՄարիա Սարգսյանը
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
Մարիա Սարգսյանը

Աղջիկը որոշել է գինեկոլոգ դառնալ, կարծում է` աշխարհի ամենամեծ հրաշալիքը երեխա լույս աշխարհ բերելն է։ Այժմ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի «Գինեկոլոգիական» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի է։

«Մեր տանը» խստորեն հետևում են ներքին կանոնակարգին: Դասերից դուրս հանդիպումների գնալիս` այստեղի «բնակիչները» տնօրենին պարտադիր դիմում են ներկայացնում` նշելով վերադառնալու ժամը և այն մարդու կոնտակտային տվյալները, որի հետ պիտի հանդիպեն: Աղջիկներն այստեղ նաև պետք է բաժանեն տնային պարտականությունները, քանի որ տանը խոհարար ու մաքրուհի չկա:

© Sputnik / Aram NersesyanՕֆելյա Խաչատրյանը
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
Օֆելյա Խաչատրյանը

Խոհարարական հմտություններով աչքի ընկնող, կենսախինդ, ժպտերես 17-ամյա Օֆելյա Խաչատրյանն արդեն 3-րդ տարին է, ինչ բնակվում է այստեղ։ Եկել է Վանաձորի գիշերօթիկից։ Ընտանիքում 6 երեխա են։ Երկու ավագ քույրերն ամուսնացել են, իսկ հոր խնամքի տակ այժմ փոքր քույրն ու երկու եղբայրներն են։ Մայրը մահացել է։ Օֆելյան սովորում է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի «Սպասարկում» բաժնի 3-րդ կուրսում։ Ցանկանում է երկրորդ մասնագիտություն ստանալ և դառնալ խոհարար։ Ժպիտով պատմում է, որ շրջապատում կան աղջիկներ, որոնք համեմն ու մաղադանոսն իրարից չեն տարբերում, մինչդեռ Տիգրանուհու հովանավորությամբ ապրող բոլոր աղջիկներն էլ լավ տնտեսուհիներ են։ Կարողանում են ամեն ինչ պատրաստել` սկսած տոլմայից, վերջացրած պահածոներով։

© Sputnik / Aram NersesyanՔրիստինե Մելիքյանը
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
Քրիստինե Մելիքյանը

Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով

20-ամյա Քրիստինե Մելիքյանը «Մեր տուն» է տեղափոխվել Գավառի մանկատնից։ Սովորում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա բաժնի» 3-րդ կուրսում։ Ուզում է ուսումը շարունակել և դառնալ լոգոպեդ։ Երազում է սեփական տուն ունենալ Գավառում և ավելի հաճախ տեսնել քրոջն ու եղբորը, որոնք բնակվում են Գավառի մանկատանը (այդ մանկատան պատերը նրա համար էլ են շատ հարազատ)։

© Sputnik / Aram Nersesyan«Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության շենքը
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
«Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության շենքը

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն

Հայաստանում իր տեսակի մեջ միակ այս կառույցը հիմնվել է 2005 թվականին։ Այստեղ օթևան են գտնում մանկատների և գիշերօթիկ դպրոցների դեռահաս և չափահաս այն աղջիկները, որոնք ուզում են կրթություն ստանալ, կայանալ, ապագայում լավ մայր, գործունյա կին կամ տնային տնտեսուհի դառնալ։

«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի կյանքում իրար հաջորդած դրամատիկ իրադարձություններն են կանխորոշել, որ նա զբաղվի բարեգործությամբ։

© Sputnik / Aram Nersesyan«Մեր տունը» ՀԿ–ի մրցանակներն ու նվերները
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
«Մեր տունը» ՀԿ–ի մրցանակներն ու նվերները

«Ամեն ինչ սկսվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Երկրաշարժի ժամանակ կորցրի եղբորս, նրա որդուն և իմ հարազատներից 45–ին։ Երկրաշարժից հետո, երբ ընդամենը 23 տարեկան էի, ներգրավվեցի 9–հոգանոց հանձնախմբում, որը պետք է օգներ անտուն, հարազատներին կորցրած մեծահասակներին ու փոքրերին»,- պատմում է զրուցակիցս` չկարողանալով զսպել արցունքները։

Ճակատագիրը Տիգրանուհուն կապեց նրա հոգուն, սրտին ու մտքին մոտ տղամարդու հետ։ Ստեփան Կարապետյանը կյանքի նպատակը ևս բարեգործությունն էր։

Տիգրանուհու ամուսինը ամերիկահայ բարերար Ջուլիա Աշեկյանի հետ համատեղ հիմնել է CASP կազմակերպությունը (Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմին առընթեր աղքատության դեմ պայքարի նախաձեռնություն), որը Սպիտակի երկրաշարժից հետո օգնում էր Հայաստանի բոլոր մանկատներին՝ ավելի քան 18,000 ծնողազուրկ երեխաների։

© Sputnik / Aram Nersesyan«Մեր տունը» ՀԿ
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
«Մեր տունը» ՀԿ

«1993 թվականին ես`որպես կամավոր, միացա CASP կազմակերպությանը։ Հիշում եմ, թե ինչպես ամուսինս առաջարկեց գնալ Գավառի մանկատուն։ Ճիշտ է` չէի ուզում, բայց իմ օգնությունն էր պետք։ Հենց այնտեղ Արթուր անունով մի տղա մոտեցավ ինձ, գրկեց ու «մամա» ասաց։ Չեք կարող պատկերացնել, թե ինչ զգացի, անգամ ուզում էի որդեգրել նրան»,- ասում է Տիգրանուհին։

Նա հուզմունքով է արձանագրում, թե ինչպես սիրահարվեց Գավառի մանկատան սաներին։ Այցելությունները դարձան հաճախակի, ու ամեն այցի ժամանակ նրան մոտենում էին դեռահաս աղջիկներն ու նամակ-խնդրանքներ հանձնում, այնպես, ինչպես երեխաները նամակ են ուղարկում Ձմեռ պապին և սպասում, որ իրենց ցանկությունը կատարվի։

© Sputnik / Aram Nersesyan«Մեր տունը» ՀԿ–ի բարեկամների լուսանկարները
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
«Մեր տունը» ՀԿ–ի բարեկամների լուսանկարները

«Հիշում եմ, որ նամակներում երբեմն երեխաները խնդրում էին գտնել իրենց մայրիկներին ու փոխանցել, որ իրենք սպասում են նրանց։ Ես հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ, որ այդքան հիասքանչ երեխաներին թողել էին մանկատանը, որպեսզի դասավորեն իրենց անձնական կյանքը»։

Տիգրանուհին խոստովանում է` անձնական դժբախտություններն իրեն ուժ են տվել, այսօր ունենալու այն կամքը, որն օգնում է աղջիկների դաստիարակության հարցում։

Шогик и Артем - Sputnik Արմենիա
«Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է. ինչո՞վ են սնվելու երեխաները

Մեկ տարվա տարբերությամբ երկու եղբայրների մահից հետո Կարապետյանը նրանց գերեզմանին երդվել է թույլ չտալ, որ իր եղբայրների դուստրերը հանկարծ սխալ ճանապարհով գնան։ Այդ խոստումը Տիգրանուհու համար դարձավ ճակատագիր։

2005 թվականին ամերիկահայ բարերար Ջուլիա Աշեկյանի հետ Տիգրանուհին հիմնում է «Մեր տունը» հասարակական կազմակերպությունը։

«Ես այդպես էլ չսովորեցի իմ եղբոր աղջիկների և այս աղջիկների միջև տարբերություն դնել։ Նրանք բոլորն էլ իմն են, բազմազավակ մայրիկ եմ, պատվավոր զոքանչ ու երջանիկ տատիկ։ Սա իմ խաչն է, ու ես եմ այն ընտրել։ Իմ երկու հարազատ երեխաները՝ որդիս ու աղջիկս, շատ են նեղացած ինձնից, ու ես կուզեի իրենցից ներողություն խնդրել, որ կարևոր պահերին իրենց հետ չեմ եղել»,- ասաց Տիգրանուհին ու մի պահ լռեց, ապա սկսեց հեկեկալ։

Շուրջ 14 տարվա գործունեության արդյունքում «Մեր տունն» ունեցել է մոտ 70 շրջանավարտ, որոնցից 20-ն ամուսնացել են հենց այս տնից։ Կարապետյանն այսօր ունի 30 թոռնիկ, ևս երկուսը լույս աշխարհ կգան շուտով։

«Երբեք չեմ մտածել, որ չեմ կարող այս գործն անել։ Երբ աշխատանքդ սիրում ես, բոլոր դժվարությունները հաղթահարելի են դառնում։ Չունենալով հոգեբանի կամ մանկավարժի կրթություն` ես կարողացել եմ զգալ աղջիկների ցավն ու օգնել նրանց` դառնալով ուժեղ կնոջ օրինակ»,- նշում է Տիգրանուհին։

© Sputnik / Aram Nersesyan«Մեր տունը» ՀԿ
 «Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
«Մեր տունը» ՀԿ

«Մեր տունը» հասարակական կազմակերպությունում աղջիկները կարող են ապրել 4 տարի։ Տանիք և կրթություն տրամադրելուց բացի, «ընտանիքում» հոգում են նաև հասարակության տնտեսապես ամենախոցելի անդամների հետագա կյանքի ապահովության հարցերը: Չէ՞ որ մանկատան և գիշերօթիկ դպրոցների աղջիկները կարող են հայտնվել թրաֆիքինգի ենթարկվելու մեծ վտանգի առաջ:

Գուցե փաստաթղթով սա իրենց տունը չէ, բայց աղջիկներն այստեղ զգում են ինչպես սեփական տանը:

Լրահոս
0