Հայտնի է` ում են բերման ենթարկել փոխնախարար Լոռեցյանի հետ

© Photo : press office of the NSS of RAЗдание Службы национальной безопасности
Здание Службы национальной безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը նաև այն ընկերության տնօրենն է, որ համագործակցում է ԿԳՄՍ–ի հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձը Երևանի «Լոկոմոտիվ» ՖԱ-ի նախագահ Հրաչիկ Քանանյանն է։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Депутат Геворг Костанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Քանանյանը «Էլիտ Սպորտ» ՍՊԸ-ի տնօրենն է: Armsport.am–ը գրում է, որ ընկերությունը ԿԳՄՍ-ի հետ համագործակցում է՝ տրամադրելով մարզահագուստներ: «Էլիտ Սպորտ»-ը նաև Givova բրենդի ներկայացուցիչն է, որից օգտվում են նախկին Սպորտի նախարարության անդամ որոշ ֆեդերացիաներ, նաև «Լոկոմոտիվ» ակումբը: Ակումբի թիմի պետ Միքայել Սաֆարյանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ որևէ տեղեկության չի տիրապետում, ինֆորմացիային ծանոթացել է մամուլի հրապարակումներից:

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ բերման է ենթարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ նրա հետ բերման են ենթարկվել նաև նրա վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:

Լրահոս
0