ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություն է տարածել

© Sputnik / Asatur YesayantsЖурналисты в ожидании у головного офиса Республиканской партии Армении
Журналисты в ожидании у головного офиса Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի դեմ սկսված գործընթացի նպատակը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելն է։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։ 

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քննադատում է այն, ինչն իր համար է ստեղծել. ԱԺ-ում խոսել են Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։

«Գնում եմ տուն». Արա Վարդանյանին ազատ արձակեցին. լուսանկար

ՀՀԿ–ն իր հայտարարության մեջ 6 կետ է ներառել, որոնք ներկայացնում ենք ստորև.

«1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:

2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:

3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:

Выступление президента Армении Сержа Саргсяна на съезде Европейской народной партии (29 марта 2017). Мальта - Sputnik Արմենիա
«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան

4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը:

5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա:

6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը բերման է ենթարկվել. ԱԱԾ

Լրահոս
0