Մարկոս Պիզելին վերադառնում է Հայաստան

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн
Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան բրազիլացի մեր «հայրենակիցը» նշել էր, որ գտնվում է լավ մարզավիճակում ու առաջարկներ ունի մի քանի ակումբներից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Մարկոս Պիզելին իր կարիերան շարունակելու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայկական առաջատար երկու ակումբները հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով։

Предматчевая тренировка сборной Армении по футболу (14 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆուտբոլիստների ապահովագրություն, կամ ինչպես կանխել ողբերգական դեպքերն այս մարզաձևում

Մեր տեղեկություններով` չի բացառվում, որ Պիզելին հանդես գա «Արարատ-Արմենիայի» կազմում:

Պիզելիի` Ղազախստանի բարձրագույն խմբում «Ակտոբեից» հեռանալը Հայաստանի ազգային հավաքականում ընդունվեց որպես «վատ» լուր: Պիզելին նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ ավարտում է իր ելույթներն ազգային հավաքականում:

Իհարկե, 35-ամյա ֆուտբոլիստն աստիճանաբար մտածում է նաև կարիերայի ավարտի մասին: Սակայն, նա մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ իր ֆուտբոլային կարիերայի ընթացքը պարզ կլինի մոտ ապագայում:

Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կողմնորոշվեց ֆուտբոլիստների հարցում. Յուրան վերադառնում է

Այն, որ այս տարիքում էլ բրազիլացին կարող է մեծ օգուտ բերել մեր ֆուտբոլին, կասկածից վեր է: Նրա փորձն ու վարպետությունը միշտ էլ նպաստավոր դերակատարում են ունեցել այն թիմերում, որոնցում նա հանդես է եկել:

Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի. ովքե՞ր են նրանք

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Իսկ հայկական վերջին ակումբը, որի կազմում հանդես է եկել Պիզելին, եղել է «Փյունիկը», որտեղից էլ 2011 թվականին տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»:

Լրահոս
0