00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ամենահայտնի դավադրության տեսության 50-ամյակը. ամերիկացիները վայրէջք կատարե՞լ են Լուսնի վրա

© AP Photo / Neil A. Armstrong/NASA via APАстронавт Эдвин Э. "Базз" Олдрин-младший стоит рядом с американским флагом, установленным на Луне во время миссии "Аполлон-11" (20 июля 1969)
Астронавт Эдвин Э. Базз Олдрин-младший стоит рядом с американским флагом, установленным на Луне во время миссии Аполлон-11 (20 июля 1969) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1969 թվականին մոտ 600 միլիոն մարդ՝ մեր մոլորակի բնակչության մեկ վեցերորդը, հեռուստացույցի առաջ նստած, տեսավ, թե ինչպես են ամերիկացի երեք տիեզերագնացներն իջնում Լուսնի վրա: Որոշ մարդիկ դեռ այն ժամանակ Ստանիսլավսկու նման բացականչում էին. «Չեմ հավատում»։

Եկեք անկեղծ լինենք: Իրավացի էր ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Ռենե Դեկարտը, երբ դեռ 17-րդ դարում ասում էր, որ մարդն ունի բազմաթիվ նախապաշարումներ և մոլորություններ: Եվ դրանցից ձերբազատվելու համար մարդը կյանքում գեթ մեկ անգամ պետք է անպայման կասկածի տակ առնի ամեն ինչ՝ Աստծո գոյությունը, պնդումը, թե երկու անգամ երկու հավասար է չորսի, նույնիսկ այն, որ ինքը ձեռքեր և ոտքեր ունի:

Ամենահայտնի դավադրության տեսության 50-ամյակը. ամերիկացիները վայրէջք կատարե՞լ են լուսնի վրա
Իհարկե, կասկածամտությունն ու թերահավատությունը նաև այսպես կոչված դավադրության տեսություններ են ծնում: Ինչու այս մասին հիշեցի՞: Որովհետև այս տարի լրացավ ամենահայտնի դավադրության տեսություններից մեկի 50-ամյակը։

Ուղիղ կես դար է, ինչ ողջ աշխարհում քննարկվում է՝ արդյոք ամերիկացիներն իրոք երբևէ վայրէջք են կատարել Լուսնի վրա:

1969 թվականին մոտ 600 միլիոն մարդ՝ մեր մոլորակի բնակչության մեկ վեցերորդը հեռուստացույցի առաջ նստած, տեսավ, թե ինչպես են ամերիկացի երեք տիեզերագնացներն իջնում Լուսնի վրա: Որոշ մարդիկ դեռ այն ժամանակ Ստանիսլավսկու նման բացականչում էին. «Չեմ հավատում»։

Սկսվեցին ասեկոսեներ տարածվել այն մասին, թե այդ ամենը լավ բեմականացված ներկայացում էր:

© AP PhotoՍթենլի Կուբրիկ
Ամենահայտնի դավադրության տեսության 50-ամյակը. ամերիկացիները վայրէջք կատարե՞լ են Լուսնի վրա - Sputnik Արմենիա
Սթենլի Կուբրիկ
Ուղիղ 4 տարի առաջ՝ 2015-ի դեկտեմբերի սկզբին, համացանցում և որոշ լրատվամիջոցներում հայտնվեց ամերիկացի կինոգործիչ Փեթրիք Մյուրեյի պատրաստած ձայնագրությունը: Նա պնդում է, թե այդ նյութում ինքը զրուցում է հայտնի կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ: Ձայնագրությունն արված է 1999 թվականին՝ Կուբրիկի մահվանից երեք օր առաջ:

Այն մարդը, որի հետ զրուցել է Մյուրեյը և որին նա ներկայացնում է որպես Սթենլի Կուբրիկ, խոստովանում է, որ տարիներ առաջ իրոք ինքն է բեմադրել ամերիկացի տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա, որն էլ դիտել են միլիոնավոր մարդիկ:

Համաձայնեք՝ միանգամից էլ բազմաթիվ հարցեր են ծագում: Եվ դրանցից ամենակարևորն, իհարկե, սա է՝ արդյոք այն մարդը, որը խոսում է ձայնագրությունում, իրոք աշխարհահռչակ ռեժիսոր Սթենլի Կուբրիկն է, որը բոլորիս լավ հայտնի է «Սպարտակ», «Լարովի նարանջը» և բազմաթիվ այլ կինոնկարներով: Ռեժիսորն ինքը վաղուց մահացել է. այրին ասում է, որ Կուբրիկը երբեք հարցազրույց չի տվել Մյուրեյին: Բայց դավադրությունների տեսությունների կողմնակիցները հակադարձում են՝ կինը չէր էլ կարող իմանալ, որովհետև դա գաղտնի հարցազրույց էր:

Մյուրեյը պնդում է, որ հարցազրույցից առաջ Կուբրիկը պայման է դրել՝ այդ նյութը կարող է հրապարակվել միայն 15 տարի հետո: Սա էլ երկրորդ հարցի պատասխանը, թե ինչու մինչև վերջերս այս հարցազրույցի մասին հանրությունը ոչինչ չգիտեր:

Վերջապես երրորդ հարցը՝ ինչու էր Կուբրիկը որոշել կյանքի վերջում, այնուամենայնիվ, գաղտնազերծել այն, ինչը ըստ ամերիկյան կառավարության հետ պայմանավորվածության՝ պետք է հույժ գաղտնի պահեր: Իրոք, եթե հավատանք դավադրությունների տեսությունների ջատագովներին, ամեն ինչ այսպես է եղել: Դեռ 60-ականների սկզբներին, երբ Յուրի Գագարինն առաջինը պտույտ կատարեց Երկրի շուրջը, Ամերիկայի այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին հայտարարեց, որ ամերիկացիներն էլ առաջինը պետք է իջնեն Լուսնի վրա և համոզմունք հայտնեց, որ դա իրականություն կդառնա մինչև տասնամյակի ավարտը:

Երբ մոտեցավ այդ վերջնաժամկետը, 60-ականների վերջին մյուս նախագահը՝ Ռիչարդ Նիքսոնը, հասկացավ, որ նպատակն անիրագործելի է բազմաթիվ պատճառներով՝ ֆինանսական, տեխնիկական և այլն:

Նիքսոնը հրավիրեց Սթենլի Կուբրիկին, որն այդ ժամանակ արդեն նկարահանել էր իր «Տիեզերական ոդիսականը», այսինքն տիեզերքում կատարվող իրադարձությունները ճշմարտանման պատկերելու փորձ ուներ, և խնդրեց նրան բեմականացնել «Ապոլոն-11» տիեզերանավի վայրէջքը Լուսնի վրա:

Ըստ այս վարկածի՝ բնականաբար, պայմանավորվածություն կար, որ Կուբրիկը երբեք չի բացահայտի իր արածը: Բա ինչո՞ւ բացահայտեց:

Այն մարդը, որին Մյուրեյը տեսանյութում ներկայացնում է որպես Սթենլի Կուբրիկ, բացատրում է դա շատ հակիրճ մի նախադասությամբ. «Դա իմ գլուխգործոցն էր»։

Համաձայնեք՝ մարդկային տեսակետից միանգամայն հասկանալի բացատրություն է: Շատ քչերը կդիմանային, եթե իրենց ստեղծագործությունը որպես իրականություն ընդունվեր ողջ մարդկության կողմից, բայց հանրությանը հայտնի չլիներ այդ գլուխգործոցի հեղինակի անունը:

Լրահոս
0