00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման. Մնացականյանի ելույթը

© Photo : press office of the MFA od RA Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками Минской группы ОБСЕ (4 декабря 2019). Братислава
 Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками Минской группы ОБСЕ (4 декабря 2019). Братислава - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է այն պատճառները, որոնք ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Բրատիսլավայմում ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այս տարվա թվով հինգերորդ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղառաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Начальник Главного информуправления Аппарата Президента Карабаха Давид Бабаян во время ежегодного совета попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր»

Մնացականյանն իր ելույթում առաջին հերթին ընդգծել է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ «Երկրորդ`Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի:

«Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքն ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»,– ասել է Մնացականյանը:

Ադրբեջանի` շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները, Մնացականյանի խոսքով, ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայով։

Այս ամենը, ԱԳ նախարարի համոզմամբ, ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։
«Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով, առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն»,– ասել է Մնացականյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян и глава МИД Зограб Мнацаканян во время встречи с посредниками Минской группы ОБСЕ по Карабаху (20 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բրատիսլավայում ստորագրվելիք փաստաթուղթ սեղանին չկա. Փաշինյան

ԱԳ նախարան ընդգծել է, որ Արցախի համար չեն կարող կրկնվել 1991-1994 և 2016թ.-ի իրավիճակները: «Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ»,– ասել է Մնացականյանը։

«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից

Նախարարն ընդգծել է` խաղաղ կարգավորումը պետք է ներառի հակամարտության բոլոր կողմերին։ Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է լինի բանակցային գործընթացի անմիջական կողմ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը։

Նախարարը դրական է գնահատում լրագրողների այցն Ադրբեջան. ովքե՞ր կգնան հաջորդ փուլում

«Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում` հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով»,– ասել է Մնացականյանը։

Նախարարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը, և հիշեցրել, որ, Հայաստանի վարչապետը քաղաքական ուժեղ կամք ցուցաբերելով, հայտարարել էր, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ այն հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով։

Премьер-министр Никол Пашинян принял глав МИД Армении и Карабаха Зограба Мнацаканяна и Масиса Маиляна (3 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ու Արցախի արտգործնախարարներին

Մնացականյանը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանը խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը, Մնացականյանի խոսքով, մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը։

«Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել հարաբերություններն այս փորձառության հիման վրա»,– ասել է նա` միաժամանակ սակայն, ընդգծելով, որ հայկական կողմը լրջորեն մտահոգված է սահմանին արձանագրվող զոհերի և վիրավորների փոստով, որոնցից հնարավոր էր խուսափել։

Հիշեցնենք` ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Լրահոս
0