Երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենան, բայց տնակների խնդիրը դեռ չի լուծվի

© Sputnik / Asatur YesayantsПриют для бездомных в Варташене
Приют для бездомных в Варташене  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչև 2020-ը պետությունը պետք է լուծեր երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելու հարցը: Քաղշինի մասնագետը վստահ է՝ ժամկետների մեջ կտեղավորվեն:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի,  Sputnik. 2020թ.-ին Սպիտակի երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենան. պետբյուջեից բնակարանների ձեռքբերման համար տրամադրվել է երեք մլրդ դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Губернатор Ширака Тигран Петросян вручил сертификаты на приобретение жилплощади 15 семья области (5 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Օգնությո՞ւն, թե՞ գլխացավանք․ Շիրակի մարզի անօթևանները չեն կարողանում բնակարան գնել

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման 2008-2020թթ. ծրագրի շահառու են ճանաչվել Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի 5396 ընտանիք: Մինչև 2020-ը պետք է լուծվեր բոլոր շահառուների բնակարանների խնդիրը, վստահ եմ, որ ժամկետների մեջ կտեղավորվենք»,-ասաց նա:

Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ. առաջին կտորները գնել է Փաշինյանը

Ինչ վերաբերում է տնակներին, ապա դրանց թիվը կազմում է 7219-ը։ Դրանք ավտոտնակներ են, վագոն-տնակներ, քարաշեն կառույցներ: Կան տնակներ, որոնք, ըստ Արզումանյանի, առևտրային նպատակներով են օգտագորվում՝ վարսավիրանոց են, մրգի խանութներ: Սակայն այդ տնակների գերակշիռ մասը՝ 99 տոկոսը, բնակության համար են օգտագործում:

«Տնակներում ապրողների զգալի մասը երկրաշարժի հետևանքով տուժածներն են, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բնակարան են ձեռք բերել ու վաճառել: Մյուս կողմից էլ, կան մարդիկ, որոնք իսկապես երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարանները, բայց բնակարան ստանալու համար սահմանված ժամկետներում չեն դիմել պետությանը»,-ասաց նա:

Արզումանյանը նշեց նաև, որ այդ տնակներում ապրում են նաև մարդիկ, որոնք ներքին միգրացիայի հետևանքով են այնտեղ տեղափոխվել։ Կան նաև այնպիսիք, որոնք ընտանեկան խնդիրների պատճառով են տեղափոխվել այդ տնակներում ապրելու:

Sputnik Արմենիայի հարցին, թե կա՞ հաշվարկ՝ տնակներում ապրողներից քանի ընտանիք է երկրաշարժից տուժել ու չի հասցրել դիմել բնակարան ստանալու համար, և արդյո՞ք պետությունը նրանց որևէ կերպ չի փոխհատուցելու՝ Արզումանյանը պատասխանեց, որ նման հաշվարկ կա, բայց հիմա թվեր չի հրապարակի:

Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

«Նման ընտանիքների հանդեպ պետությունը պարտավորություն կունենա, սակայն դա կլինի փուլ առ փուլ: Մենք հիմա էլ ուսումնասիրում ենք տնակներում ապրողների կարգավիճակը»,-իր խոսքն ամփոփեց Արզումանյանը:

Հիշեցնենք, որ այս տարի Սպիտակի երկրաշարժից տուժած 288 ընտանիք է բնակարանով ապահովվել: Ընդհանուր առմամբ, լուծվել է 4838 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Լրահոս
0