Թեժ մթնոլորտ Քոչարյանի գործով դատական նիստում. դատավորին ինքնաբացարկ հայտնեց դատախազը

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян и адвокаты Айк Алумян и Арам Вардеванян на судебном заседании по делу "1 марта" (12 сентября 2019). Еревaн
Роберт Кочарян и адвокаты Айк Алумян и Арам Вардеванян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քոչարյանի գործով դատախազը կարծում է, որ քանի դեռ ԱԱԾ–ն չի քննել դատավորին առնչվող քրգործը, նա չպետք է նախագահի նիստը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Այս մասին Բաղդասարյանը հայտարարեց Քոչարյանի գործով ընթացող դատական նիստի ժամանակ։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Եթե Քոչարյանի քրգործը ջուր է, ապա Սարգսյանի գործն օդ է. Աշոտյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ նրա պաշտպանները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան:

«ԱԱԾ–ում քննվող քրեական գործով այժմ ստուգվում է` արդյոք դատավոր Պապոյանը մասնակցե՞լ է Առաջին ատյանի դատարանի այն որոշման կազմմանը, ըստ որի` Քոչարյանն ազատ էր արձակվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացնում»,–ասաց Բաղդասարյանը։

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Բաղդասարյան
Թեժ մթնոլորտ Քոչարյանի գործով դատական նիստում. դատավորին ինքնաբացարկ հայտնեց դատախազը - Sputnik Արմենիա
Գևորգ Բաղդասարյան

Նա հիշեցրեց, որ դեռևս մայիսին Facebook սոցցանցի օգտատերերից մեկը գրառում էր կատարել, թե Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման կազմմանը մասնակցել է նաև Պապոյանը։ Դրանից հետո Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու համար, և հենց սա էլ քննում է ԱԱԾ-ն։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանն Ամանորը կալանավայրում կանցկացնի. դատավորն արձակուրդ է գնում

Քոչարյանի պաշտպաններն առարկեցին դատախազի ներկայացրած միջնորդությունը։ Պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց Քոչարյանի գործով Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27–ին կատարված դեպքը, երբ երկու երիտասարդ նրան հետապնդել էին ու անհարկի հարցեր տվել, ճնշել նրան։ «Այժմ այդ երիտասարդների դեմ քրգործ է հարուցված, որն ընթացքի մեջ է։ Այսինքն` ունենք համանման իրավիճակ, սակայն դատախազն ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել Դանիբեկյանին, քանի որ նախապես գիտեն` նա ինչ որոշում է կայացնելու և դա իրենց սրտով է լինելու»,–ասաց Ալումյանը։

Դրանից հետո իրավիճակը դատարանում լարվեց. դատախազ Բաղդասարյանն առարկեց Ալումյանի ասածը` սկսելով խոսել դատավորի հետ միաժամանակ և հակաճառել նրան։ Դատավոր Պապոյանը նշեց, որ եթե Բաղդասարյանին թվում է, որ դատավորը չի կարող նրա պես կտրուկ խոսել, ապա սխալվում է։

«Այնպես կպատասխանեմ` վատ վիճակում կհայտնվեք,– ասաց Պապոյանը։

© Sputnik / Asatur YesayantsՄխիթար Պապոյան
Թեժ մթնոլորտ Քոչարյանի գործով դատական նիստում. դատավորին ինքնաբացարկ հայտնեց դատախազը - Sputnik Արմենիա
Մխիթար Պապոյան

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Որոշման մասին դատավորը կհայտնի դեկտեմբերի 9–ին, ժամը 16–ին` հաջորդ դատական նիստի ժամանակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու` նրա պաշտպանների միջնորդությունը։

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրահոս
0