Ինչպե՞ս պահպանել քաշը նիհարելուց հետո. խորհուրդներ Լիլիթ Բաբասյանից

Սննդաբանն ընդգծում է, որ կարևոր է ոչ միայն օգտագործած սննդի չափը, այլ նաև սննդային ճիշտ համադրությունն ու դրանց օգտագործման ժամը։ Չպետք է մոռանալ օրական ջրի ճիշտ չափաքանակի (1.5-2 լիտր) մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյան) instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և իր հետևորդներին պատմել նիհարելուց հետո քաշը պահպանելու գաղտնիքների մասին։

«Ինձ հաճախ են հարցնում` ինչպե՞ս պահպանել քաշը նիհարելուց հետո: Իրականում դա շատ կարևոր շրջան է, որի ընթացքում այլևս դիետա չեք պահում, բայց նախկին քաշին չվերադառնալու համար որոշ կանոններ պետք է պահեք»,–տեսանյութին կից գրել է սննդաբանը:

Публикация от Lilit Basyan (@lilitbasyan)

Բաբասյանի խոսքով` եթե մարդը նիհարել է, դա դեռ չի նշանակում, որ կարող է վերադառնալ նախկին սննդակարգին։

«Ձեր ողջ ջանքերը  ջուրը կընկնի, եթե կրկին դանդաղեցնեք ձեր նյութափոխանակությունը։ Որպեսզի դա տեղի չունենա օրական պետք է 4-5 անգամ սնվել»,- նշել է Բաբասյանը։

Սննդակարգ` առանց սահմանափակումների. անգլուհին պիցցայի և մակարոնի օգնությամբ նիհարել է 32կգ

Նա կարծում է, որ մարդը, որն ուզում է նիհարել և պահել իր ցանկալի քաշը, օրական 500 գրամից մինչև 1 կգ միրգ և բանջարեղեն պետք է  օգտագործի։ Բաբասյանը խորհուրդ չի տալիս ամեն օր կշռվել, սակայն քաշի կայունացման շրջանում այն պարտադիր է։

«Կար ժամանակ, երբ միայն երազել կարող էի այսպիսի նիհարության մասին». Լիլիթ Բաբասյան

Մասնագետը  նիհարել ցանկացողներին ևս մեկ առաջարկ ունի. նա խորհուրդ է տալիս ամեն անգամ սնվելիս ափսեն 3 մասի բաժանել, որի մեջ պարտադիր են սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը։ Սննդաբանն առաջարկում է օրագիր պահել, որի մեջ կարելի է գրել բոլոր այն մթերքները, որոնց կարոտել եք և երբ հասնեք ձեր նախընտրելի քաշին, շաբաթական մեկ անգամ,կարող եք դրանք ձեզ թույլ տալ ուտել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն