«Զվարթնոց» օդանավակայանում նորից պայուսակ են գտել` 4000 դոլարով

© Sputnik / Asatur Yesayants / Аэропорт Звартноц
Аэропорт Звартноц  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի կորած և գտնված իրերի բաժին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը հերթական անգամ հայտնաբերել է մի պայուսակ` այս անգամ 4000 դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի Facebook–յան էջից։

«Այսօր «Զվարթնոցի» Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը մեկնման սրահում հայտնաբերել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր։ Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի կորած և գտնված իրերի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ:

«Զվարթնոց» օդանավակայանում թանկարժեք իրերով պայուսակ է գտնվել

Օդանավակայանը կոչ է անում ուղևորներին ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում հայտնաբերել էր պայուսակ, որում եղել էր 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր:

ԶԼՄ. Բրյուսելում ռումբերը գտել են ահաբեկիչներին տեղափոխած տաքսիստի շնորհիվ

Լրահոս
0