https://armeniasputnik.am/20191207/ayo-pargevavjarner-linelu-en-janjuxazyany-chiti-ays-tari-elharcn-axmuki-kveratsvi-21344769.html
«Այո, պարգևավճարներ լինելու են». Ջանջուղազյանը չգիտի` այս տարի՞ էլ հարցն աղմուկի կվերածվի
«Այո, պարգևավճարներ լինելու են». Ջանջուղազյանը չգիտի` այս տարի՞ էլ հարցն աղմուկի կվերածվի
ՀՀ ֆինանսների նախարարը հայտնեց, որ գերատեսչությունում կրճատումներ են եղել, և հիմա ավելի քիչ թիմով ավելի շատ աշխատանք է կատարվում։ 07.12.2019, Sputnik Արմենիա
2019-12-07T15:29+0400
2019-12-07T15:29+0400
2019-12-07T15:34+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1234/23/12342334_0:0:1506:847_1920x0_80_0_0_62105cc8bfd28fbc176c031f27c91bb5.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1234/23/12342334_173:0:1506:1000_1920x0_80_0_0_ba3aac1a856dc00c7217e494269170a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ատոմ ջանջուղազյան
հայաստան, ատոմ ջանջուղազյան
«Այո, պարգևավճարներ լինելու են». Ջանջուղազյանը չգիտի` այս տարի՞ էլ հարցն աղմուկի կվերածվի
15:29 07.12.2019 (Թարմացված է: 15:34 07.12.2019) ՀՀ ֆինանսների նախարարը հայտնեց, որ գերատեսչությունում կրճատումներ են եղել, և հիմա ավելի քիչ թիմով ավելի շատ աշխատանք է կատարվում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարեվերջին էլ իր աշխատակիցներին պարգևավճարներ կտա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Այո, պարգևավճարներ լինելու են։ Օպտիմալացման արդյունքում մենք ունենք կոնկրետ տնտեսումներ և պարգևավճարներ տալու հնարավորություններ։ Բացի այդ, հիմա, ստացվում է, ավելի քիչ թվաքանակով ավելի ծանրաբեռնված ենք աշխատում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` կյանքը ցույց կտա` պարգևավճարների թեման այս տարի՞ էլ կառաջացնեն այն արձագանքը, ինչ անցած տարի։

16 հոկտեմբերի 2019, 14:43
Ջանջուղազյանը նշեց նաև, որ առհասարակ վարձատրության համակարգը պետք է կարևորել, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը: Նախարարն ասաց, որ պետական և մասնավոր հատվածներում այս կամ այն աշխատանքի համար վարձատրությունը պետք է լինի համադրելի։
Փաշինյանի գաղտնի որոշման արդյունքում ՊԵԿ նախագահի պարգևավճարը նվազել է
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ էին տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ էին ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, իսկ աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը, 2 և ավելի միլիոն դրամ էին ստացել։
Կառավարությունը նոր հավելավճարներ է սահմանում պետական որոշ ծառայողների համար