«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին

© Sputnik / Наталья АйриянШаварш Давидян
Шаварш Давидян - Sputnik Արմենիա
Ցխինվալ հաճախ եկող «խոպանչի» հայերին տեղի հայ համայնքի ավագը` Շավարշ քեռին, վարքի կանոններն է սովորեցնում։ Իրեն բնորոշ փափկությամբ նա նախազգուշացնում է հայրենակիցներին, որ մեկ հայի պահվածքը դրսում ամբողջ ազգի ցուցանիշն է։

Մարիա, Կոտաևա, Sputnik Օսեթիա.

Օսլայած օձիք ու օծանելիքի բույր, անդրավարտիքի սուր սլաքներ ու մաքուր սափրած դեմք։ 81 տարեկանում Շավարշ Դավիդյանը մաքրասիրության և կոկիկության չափանիշ է: Վերջին 17 տարին նա որպես պահակ է աշխատում Ցխինվալի պետական տպարանի շենքում: Եռահարկ շենքում տարբեր կոլեկտիվներ են աշխատում, որոնք այստեղ գրասենյակներ  են վարձում:

Արդյո՞ք հետախույզ և դիվանագետ Հակոբ Դավթյանը մրցակից էր Լենինին սիրային գործերում

Աշխատանքի շտապող մարդկանց առավոտը սկսվում է մուտքի մոտ դիմավորող Շավարշ քեռու բարի ժպիտից։ Դրական տրամադրության չափաբաժինը Շավարշ քեռին լրացնում է սեփական այգուց բերած մրգեր հյուրասիրելով։ Երբեմն թվում է, թե իր պահակասենյակի փոքր դռան հետևում մեծ մրգային բազա է թաքնված։ Նա անդադար համեղ խնձորներ, կեռաս, արքայանարինջ, հյութալի տանձ է հյուրասիրում անցորդներին և կրկնում` «վերցրու, վերցրու, սրսկած չէ»։

Նրանք, ովքեր անցնում են նրա կողքով և ոչինչ չեն վերցնում, նրան նաև աստիճանների վրա հանդիպելու վտանգի տակ են։

© Sputnik / Наталья АйриянԱյս տարի վերջին արքայանարինջները
«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին - Sputnik Արմենիա
Այս տարի վերջին արքայանարինջները

Շավարշ անունը նշանակում է «արևի ուժ» կամ «մեծ արջ»։  Ցածրահասակ, նիհար Շավարշ քեռին պատանեկան թեթևությամբ օրվա մեջ մի քանի անգամ շրջում է տպարանի երեք հարկերում։ Ամենուր պետք է կարգուկանոն լինի։

«Իմ աշխատանքում կարևորը արտադրությունը պահպանելն է»,–բացատրում է նա։

Պատասխանատվության այդ զգացումը նրա մոտ մանկուց է մնացել, երբ նա, դեռ 8 տարեկան հասակում, մայրիկին օգնում էր երկար գիշերային հերթապահությունների ժամանակ վառ պահել կրակը աղյուսի թրծման վառարաններում։

Շավարշի նախնիները Օսմանյան կայսրությունից Ջավախք են գաղթել, որտեղ էլ նա ծնվել է  1938 թվականին։

«Մենք երեք եղբայր էինք։ Երբ հորս ռազմաճակատ ուղարկեցին, մայրս որդիների հետ Ցխինվալ տեղափոխվեց, և մենք բնակվեցինք աղյուսի գործարանի թաղամասում։ Հայրս ռազմաճակատից չվերադարձավ։ Անհետ կորավ։ Խեղճ մայրս աշխատում էր աղյուսի գործարանում։ Ասում եմ խեղճ, որովհետև նա արդեն մեզ հետ չէ», – ասում է  քեռի Շավարշը։

Հիշում է, թե ինչպես մայրը 15 տարի աշխատեց աղյուսի գործարանում, ինչից հետագայում կուրացավ։ Նա աշխատում էր աղյուսի թրծման արտադրամասում, որտեղ ածուխ էր գցում վառարանների մեջ։

Ինչպես Խորհրդային Միության համար պատերազմած հայ սպան դարձավ Ռուսաստանի Դաշնության հերոս

«Գիշերը ժամը 11-ին նա նոր աշխատանքի էր անցնում։ Որպեսզի մայրս գիշերը մենակ չհերթապահի` ես վազում էի գործարան` նրան օգնելու։ Սայլակներով ածուխը մոտեցնում էի վառարաններին։ Այնտեղ թախտ կար, և մայրս այնտեղ էր ինձ պառկեցնում քնելու։ Ես մի փոքր քնում էի, հետո նորից վեր կենում և օգնում։ Իսկ երբ նա բացում էր վառարանի դուռը, նրա վրա ուժեղ տաքություն էր գալիս։ Արդյունքում նա կուրացավ այդ վնասակար աշխատանքից»,–պատմում է Շավարշը։

© Sputnik / Наталья АйриянՇավարշ Դավիդյանը
«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին - Sputnik Արմենիա
Շավարշ Դավիդյանը

Մանկությունը կոփել էր տղային, տեխնիկումն ավարտելուց հետո նա էլեկտրաեռակցող էր աշխատում, մեջքի վրա երկաթյա ձողեր էր տանում բետոնե  ծածկեր պատրաստելու համար։ Իսկ հանգստյան օրերն անցկացնում էր ընկերների հետ, զբոսայգում, որտեղ էլ հանդիպեց իր ամբողջ կյանքի սիրուն։

«Նաթելոչկան անմիջապես սիրահարվեց ինձ։ Ես` ավելի ուշ։ Իսկ նա հենց այդպես էլ ասել էր ընկերուհուն ծանոթությունից հետո. այս տղան իմն է լինելու»,–տիկնոջ հետ ծանոթությունը հիշում է Շավարշը։

© Sputnik / Наталья АйриянՇավարշ Դավիդյանի կնոջ` Նաթելայի լուսանկարը
«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին - Sputnik Արմենիա
Շավարշ Դավիդյանի կնոջ` Նաթելայի լուսանկարը

Համեստ հարսանիքից հետո երիտասարդ զույգը պսակադրվեց և 57 տարի տևողությամբ մեղրամիս անցկացրեց։

«Երբեք նրա հետ չեմ վիճել։ Այդքան տարվա ընթացքում կոպիտ խոսք չեմ ասել նրան։ Եթե երբևէ նրան կոպիտ խոսք ասած լինեի, այդ կնոջ հետ այլևս չէի ապրի։ Քանի որ նա իմ մեծ սերն էր, ինչպե՞ս կարող էի կոպիտ խոսք թույլ տալ նրա հասցեին», – մտորում է  Շավարշը։

© Sputnik / Наталья АйриянՇավարշ Դավիդյանը` երիտասարդ տարիներին
«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին - Sputnik Արմենիա
Շավարշ Դավիդյանը` երիտասարդ տարիներին

Որքան էլ հարևանուհիները Նաթելայի բաղադրատոմսերով խմորեղեն էին թխում, միևնույնն է` նրա արածի պես համեղ չէր ստացվում։ Նա ամեն ինչ համեղ էր պատրաստում։ «Ձեռքն» էդպիսին էր։  Տոլման լավագույնն էր, «Միշկա» տորթը բերանում հալվում էր։

«Մենք միշտ միասին էինք։ Երբ ընկերներս գալիս էին, նա նկուղից հանում էր ամեն ինչ, բերում–դնում սեղանին։ Նրան շատ էի սիրում», – արցունքն աչքերին հիշում է ծերուկը։

Նաթելան կյանքի վերջին տարիներին վատառողջ էր, գրեթե վեր չէր կենում։ Սակայն նորաձև սանրվածքն անպակաս էր։

«Նա 8 տարի հիվանդ էր։ Ամբողջ հիվանդանոցը գիտի, թե ինչպես էի խնամում նրան։ Նա անկողնային հիվանդ էր։ Բարձրացնում էի նրան, տաքսիով վարսավիրանոց տանում։  Երբ նոր սանրվածք էր ունենում, ուրախանում էր։ Մինչև վերջին պահը նրա կողքին եմ եղել։ Նա ամուր սեղմեց ձեռքս. հավանաբար ուզում էր, որ օգնեմ իրեն, իսկ ես արդեն չէի կարող։ Առանց նրա հիմա շատ ծանր է ինձ համար։ Գնում եմ տուն և գիտեմ, որ նա այլևս չկա», – ասում է Շավարշը։

© Sputnik / Наталья АйриянՇավարշ Դավիդյանը
«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին - Sputnik Արմենիա
Շավարշ Դավիդյանը

Շավարշ քեռին իրեն ինտերնացիոնալ է անվանում։ Հարավային Օսեթիայում նա մանկուց է ապրում։ Հայաստանն ու հայերին սիրում է, և նույնիսկ մայրենի լեզուն գիտի` մայրն էր սովորեցրել։

«Ինձ հայերն ասում են` «արի, մեկ շաբաթով Երևան գնանք»։ Ո՞ւմ մոտ գնամ, եթե հարազատներ չունեմ այնտեղ», – ասում է Շավարշը։

Հայերը, ասում է նա, շատ աշխատասեր, գործունյա ժողովուրդ են, միշտ օգնում են միմյանց։ Տեղացի և եկվոր բոլոր հայերին նա ճանաչում է։

Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները

«Կենտրոնական դեղատան մոտ գտնվող ուսուցչի նախկին տանը ես հավաքեցի բոլոր եկվոր հայերին և ասացի` տղե՛րք, «չքաշեք» ո՛չ հայերին, ո՛չ ձեզ։ Այնպես աշխատեք և կառուցեք, ինչպես ձեզ համար կանեիք` հոգով ու սրտով։  Ձեր պահվածքով ամբողջ ազգի մասին են դատելու։ Այստեղ ժողովուրդը բարեկիրթ է, ամեն ինչ հասկանում և տեսնում է, այնպես որ` «չքաշեք»։ Եվ նրանք ինձ լսում են», – վստահ ասում է հայ ծերունին։

«Մարդը մարդ պետք է մնա»։  Այդպես է մտածում Շավարշ քեռին։

© Sputnik / Наталья АйриянՇավարշ Դավիդյանը` կնոջ ու որդիների հետ
«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին - Sputnik Արմենիա
Շավարշ Դավիդյանը` կնոջ ու որդիների հետ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала