00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Անի. «Երեխաներիս տեսակցելը գրեթե անհնար է. մի անգամ որդիս նույնիսկ փորձեց հարվածել ինձ»

© Sputnik / Aram NersesyanЖертва домашнего насилия Ани
Жертва домашнего насилия Ани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անին պատմում է, որ ամուսնու մահից հետո նրա ծնողները թույլ չեն տալիս շփվել սեփական երեխաների հետ, ավելին` նրանց իր դեմ են տրամադրել։
Անի. «Երեխաներիս տեսակցելը գրեթե անհնար է. մեկ անգամ որդիս փորձեց նույնիսկ հարվածել ինձ»

Անին մեկն է այն կանանցից, որոնք ընտանեկան ու հոգեբանական բռնության են ենթարկվում։ Ի դեպ, բռնության զոհ են դարձել նաև նրա անչափահաս որդին ու դուստրը։ Ամուսինը տարիներ առաջ մահացել է ծանր հիվանդությունից, ինչից հետո նրա ծնողները թույլ չեն տալիս, որ մայրը խնամի երկու անչափահաս երեխաներին։ Մի քանի տարի է` կինը փորձում է օրինական ճանապարհով լուծել խնդիրը և դատարանների դռներն է բախում։

«2017 թվականին ամուսինս մահացավ արյան լեյկոզից։ Ամուսնուս մահից հետո ցանկություն չունեի ապրել սկեսրոջս հետ։ Երկու անչափահասա երեխաներ ունեմ` մեկ տղա, մեկ աղջիկ։ Սակայն, երբ սկեսուրս իմացավ իմ մտադրության մասին, կտրականապես հրաժարվեց երեխաներին ինձ տալուց»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անին։

Այդ ամենից հետո Անին դիմել է համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմին, որի նիստի ժամանակ իմացել է, որ առանց իր գիտության` երեխաների խնամակալ է ճանաչվել սկեսուրը։

Ասում է` դիմել է Արդարադատության նախարարություն, որպեսզի վերանայեն սկեսուրին խնամակալ ճանաչելու որոշումը, սակայն գործը փակել են` առանց որևէ բան անելու։

Насилие над детьми - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնությունները Հայաստանում. ոստիկանությունը հաշվետվություն ներկայացրեց

Անչափահաս երեխաների մայրը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից էլ որևէ արձագանք չի ստացել։

Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրենքն ընդունվեց

«Երեխաներին վերցնելու պահանջով դիմեցի դատարան։ Դատական նիստերն անընդհատ ձգձգվում էին։ Նիստեր էին գումարվում 3-6 ամիս ուշացումով։ Երեխաներիս հետ հոգեբաններ զրուցեցին ու տվեցին իրենց եզրակացությունը, համաձայն որի` երեխաների մոտ ճնշված վիճակ է։ Հատկապես աղջկաս մասին գրել էին, որ նա վախենում է տատիկի ծեծից, իսկ տղայիս սկեսուրս սովորեցրել էր, որ ես եմ մեղավոր հայրիկի մահվան համար»,-մանրամասնում է Անին, պատմեով, որ նույնն էլ սկեսուրն է անում երեխաների աչքի առաջ, ամեն այցելությունս վեճով է ավարտվում, դրա համար էլ երեխաներին տեսակցելիս ստիպված է լինում ոստիկանների ուղեկցությամբ գնալ։

Հայաստանը ստորագրել է ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան

Երեխաներին հետ վերցնելու պահանջով դատական նիստը ձգձգվել է շուրջ երկու տարի, այդ ընթացքում Անին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետին գրված նամակն ուղղորդել էին Արագածոտնի մարզպետարան, որտեղից էլ դարձյալ որևէ պատասխան չի եղել։ Ի վերջո, դատարանը որոշել է, որ երեխաները պետք է մնան տատիկի խնամքի տակ։

«Երեխաներին տեսակցելը գրեթե անհնար է, շատ ագրեսիվ են տրամադրված իմ հանդեպ. կրկնում են այն ամենը, ինչ սովորեցրել է տատը, խուսափում են շփվել ինձ հետ։ Մեկ անգամ, նույնիսկ, որդիս փորձեց ինձ հարվածել... հայտնվել եմ անելանելի վիճակում, չգիտեմ ինչ անել, ում դիմել»,-արցունքներն աչքերին պատմում է Անին։

Երկու անչափահաս երեխաների մայրն ասում է, որ հատկապես դատարանի վճռից հետո որպես այս երկրի քաղաքացի` իր իրավունքները ոտնահարված է զգում։

Լրահոս
0