Սաքունցն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

© Sputnik / Asatur YesayantsАртур Сакунц на пресс-конференции по итогам выборов (10 декабря 2018). Еревaн
Артур Сакунц на пресс-конференции по итогам выборов (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱԱԾ–ն կոչ է անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները։ Նա մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործել է պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից, մոլորեցնելով հասարակության լայն շերտերին, իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն է ներկայացրել: Այս մասին ասված է այսօր տարածած ԱԱԾ հայտարարության մեջ։

Совещание по законопроекту о высшем образовании и науки и предлагаемых изменений во главе с премьер-министром Николом Пашиняном (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը նախարարից պարզաբանում է պահանջել. ե՞րբ է ԱԱԾ–ն «Անանիա Շիրակացի» այցելել

Նշենք, որ Սաքունցը դեկտեմբերի 7-ին արած իր գրառման մեջ անդրադարձել էր ԱԱԾ–ի պաշտոնատար անձանց`ԱԱԾ-ի պետի պաշտոնակատարին հորդորելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում մեկ առ մեկ հրապարակեն ծառայության տարբեր պետերի, նրանց կապակցված անձանց անուններով, նրանց կողմից փաստացի տիրապետվող գույքերի, սեփականության մասին տեղեկությունը։

«Կամ Ձեր այդ ամբողջ ոհմակի վերաբերյալ տվյալները հավաքում և հրապարակում եք, հակառակ դեպքում մենք ենք հրապարակելու, ու շատ վատ պատկեր կունենաք»,–սպառնացել էր Սաքունցը։

Նա նաև ԱԱԾ-ի պետի պաշտոնակատարին հորդորել էր վերջ տալ իրենց մտերիմներին պաշտոններին նշանակելու պրակտիկային և զբաղվել գործով։

Արթուր Վանեցյանը պատասխանել է Սորոսի հիմնադրամի տնօրենին

«ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքերի վերաբերյալ հայտնած մտահոգության վերաբերյալ հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջիններս օրենքով ընդգրկված են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, որոնց գույքն ու եկամուտներն արտացոլված են ներկայացվող հայտարարագրերում, հետևաբար նրանց և փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հասանելի է յուրաքանչյուրի համար»,–ասված է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ:

Այդուհանդերձ, ԱԱԾ–ն խորհուրդ է տալիս, եթե որևէ անձի, տվյալ դեպքում նաև նյութի հեղինակին հայտնի են ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ այլ տեղեկություններ, քան դրանք առկա են ներկայացված հայտարարագրերում, որոնք կարող են վկայել առերևույթ հանցագործության մասին, ապա օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ին:

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը բերման է ենթարկվել. ԱԱԾ

«Ինչ վերաբերում է մինչև հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև՝ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների ու  գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի և նման այլ անդրազգային հանցավոր դրսևորումների նախականխման, խափանման և բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից»,–ասված է հայտարարության մեջ:

Գյումրեցիները ճիշտ էին, Մարինան՝  սխալ. դատախազը հերքում է երեխաներին վաճառելու լուրը

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ համակարգում մտերիմներին պաշտոնների նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին հասցեագրված անհիմն մեղադրանքներին, ապա ԱԱԾ–ն ևս մեկ անգամ նյութի հեղինակին հորդորում է մինչև արտահայտվելը ծանոթանալ, ընթերցել, կրկին ընթերցել ՀՀ օրենսդրությունը և ընկալել, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքը զինվորական ծառայության տեսակ է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է ծառայողական աստիճանակարգության ու կարգապահության կանոնների խստիվ պահպանում:

«Հարկ ենք համարում հիշեցնել, որ՝ որպես հատուկ ծառայություն, ԱԱԾ-ում աշխատանքի ընդունման և ծառայողական առաջխաղացման համար գործում են առավել խիստ չափանիշներ՝ անկախ մտերմության աստիճանից, իսկ ինչ վերաբերում է մտերմական կապերին, ապա ի գիտություն դրանով մտահոգվածներին՝ տեղեկացնում ենք, որ հատուկ ծառայության աշխատակցին ներկայացվող համապատասխան պահանջների բավարարման պարագայում, օրենսդրական սահմանափակումների բացակայության դեպքում, այո՛, մտերիմ կապեր ունեցող անձը չի կարող զրկվել ազգային անվտանգության մարմիններում ծառայելու հնարավորությունից»,–ասված է հայտարարության մեջ:     

«Իմ քայլը» մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը. ԱԱԾ–ում ոչինչ չի փոխվի

ԱԱԾ–ն կոչ է անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝  պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала