Կառավարությունը բիզնեսին 180 մլրդ դրամի պարտք է վերադարձրել. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsВыступление премьер-министра Никола Пашиняна на антикоррупционном форуме (9 декабря 2019). Еревaн
Выступление премьер-министра Никола Пашиняна на антикоррупционном форуме (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ում, որտեղ ներկայացրել է 2018-19թթ–ի տնտեսական որոշ ցուցանիշներ։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում 2018թ.-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց: Այս մասին Facebook-ում կատարած գրառման մեջ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Деньги - Sputnik Արմենիա
Արտաքին պարտքի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. Ջանջուղազյան

Փաշինյանը փաստում է, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ, 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ պարտքը կազմում է արդեն 95 միլիարդ դրամ։

«Գործընթացը շարունակվում է՝ ներառյալ ԱԱՀ դեբետների վերադարձի տեսքով»,– գրում է վարչապետը։

Հիշեցնենք, 2019թ–ի սեպտեմբերին կառավարությունը հանդես էր եկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների առաջարկով, որով նախատեսվում էր մինչև տարեվերջ տնտեսվարողներին վերադարձնել 56 մլրդ դրամի պարտք։

Պարտքը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի վճարված գումարների մասին է, որոնք մինչ այժմ մարվում էին հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա յուրաքանչյուր կիսամյակի վերջին ամսվա 21-ի դրությամբ վերադարձվում հարկատուի դիմումի հիման վրա։

Պարսյան. «ՀՀ կառավարությունը ռումբն ավելի է մեծացնում՝ պատրույգը երկարացնելով»

Նոր օրենքով արդեն գերավճարները տնտեսվարողին են վերադարձվում ոչ թե կիսամյակը մեկ անգամ, այլ եռամսյակը։

ՊԵԿ հրապարակած տվյալների համաձայն` պետությունը պարտք էր 2835 տնտեսվարողի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала