00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուր Սուքիասյանն անձնական շահից ելնելով չի քննադատում ներկա իշխանությանը. «168 ժամ»

© Sputnik / Asatur YesayantsХачатур Сукиасян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян
Хачатур Сукиасян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«168 ժամի» տվյալներով` ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. «168 ժամ» թերթը գրում է.  «2018 թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ են բերել։ Դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, առհասարակ՝ նոր իշխանությունների գովքն անելու՝ չնկատելու տալով բազմաթիվ բացթողումներն ու արատավոր, կոռուպցիա պարունակող երևույթները»։

Гагик Царукян и Хачатур Сукиасян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
Ծառուկյանի և Սուքիասյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»

Թերթն օրինակ է բերում գործարար Խաչատուր Սուքիասյանին, ով վերջերս քննադատում էր նախկին իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Դրանից հետո մամուլը հիշեցրեց, թե  ինչպես էր նա ամեն կերպ փորձում սերտ հարաբերություններ, շփումներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան հրավիրելով իր այս կամ այն բիզնես նախաձեռնության միջոցառումներին, ինչպես, օրինակ, 2016թ. «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը։

«Բայց սա մի կողմ թողնենք, ինչպես նաև մի կողմ թողնենք այն, որ Սուքիասյանները դեռևս 90-ականներից ամեն կերպ օգտվել են իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, մասնավորապես՝ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած բարեկամական հարաբերություններից։ Խնդիրն այն է, որ գործարարը, որն իրեն մշտապես թույլ է տալիս տնտեսական վերլուծություններ անել, չի տեսնում այն լրջագույն խնդիրները, որոնց առջև կանգնած է երկիրը և ՀՀ քաղաքացին։ Իսկ ինչո՞ւ չի տեսնում այդ խնդիրները։ Պատճառը շատ պարզ է՝ անձնական շահը»,–գրում է  թերթը։

«168 ժամի» տվյալներով` ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը։

Церемония открытия алмазообрабатывающей компании ADM - Sputnik Արմենիա
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները

«Ըստ էության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 87 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ-Ինշուրանսին»։ Արդեն հունիս ամսին երկկողմանի համաձայնագրով տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի»,–գրում է  թերթը։

Մամուլում հրապարակում էր եղել նաև այն մասին, որ վարչապետի աշխատակազմի տրանսպորտային միջոցների զգալի մասի ապահովագրությունն էլ է պատվիրվել «Սիլ-Ինշուրանսին»:

Երեկ «168 Ժամը» տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական ապահովագրությունն էլ է կատարում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանսը», մի բան, որ նախկինում չի եղել:

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Հիշեցնենք` որ դեկտեմբերի 2–ին ադամանդի վերամշակման գործարանի բացման արարողությանը Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում քննադատել էր ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը։

Հիշեցնենք նաև, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որը պատկանում էր Սուքիասյանների ընտանիքի «ՍԻԼ» կոնցեռնին, 2008 թ–ի նախագահական ընտրությունից հետո փակվեց հարկային պարտավորությունների կատարման թերացման համար։ 2009 թ–ին գործարանը գնեց մեկ այլ գործարար` Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը («Նեմեց Ռուբո»)։

Լրահոս
0