00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աշխարհի ամենաջահել վարչապետը կկառավարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը

© REUTERS / Lehtikuva LehtikuvaПремьер-министр Финляндии Санна Марин (третья слева), министр образования Ли Андерссон, министр финансов Катри Кульмуни и министр внутренних дел Мария Охисало (10 декабря 2019). Хелиьсинки
Премьер-министр Финляндии Санна Марин (третья слева), министр образования Ли Андерссон, министр финансов Катри Кульмуни и министр внутренних дел Мария Охисало (10 декабря 2019). Хелиьсинки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Արտառոց բան կատարվեց Ֆինլանդիայում այս շաբաթ։ Այդ երկրում ձևավորվեց, կարելի է ասել, կանանց կառավարություն։ Կին վարչապետ Սաննա Մարինը գլխավորեց կոալիցիոն կառավարությունը, որը կազմված է 5 կուսակցությունից. բոլորի ղեկավարները կանայք են։

Ավելին՝ Սաննա Մարինը նաև աշխարհի ամենաջահել վարչապետն է՝ ընդամենը 34 տարեկան։ Մինչ այդ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը Ուկրիանայի կառավարությունը գլխավորող Ալեքսեյ Գոնչարուկն էր, որը 35 տարեկան է։ Ասում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նույնպես 35 տարեկան է, բայց դա ընդամենը ենթադրություն է, քանզի այդ մարդու ծննդյան թվի մասին հավաստի պաշտոնական տեղեկություններ ընդհանրապես գոյություն չունեն։

Աշխարհի ամենաերջանիկ երկիրում աշխարհի ամենաջահել վարչապետը կկառավարի

 Կանայք Ֆինլանդիայի քաղաքական կյանքում վաղուց արդեն մեծ դեր են խաղում։ 

Սկսենք նրանից, որ Ֆինլանդիան եվրոպական առաջին երկիրն էր, որը դեռ նախորդ դարասկզբին՝ 1906 թվականին կանանց շնորհեց ընտրելու իրավունք։

Ճիշտ է, դրանից մի երկու տարի առաջ նույն իրավունքը ստացան Նոր Զելանդիայի և Ավստրալիայի կանայք, բայց այնտեղ նրանք միայն ընտրում էին, Ֆինլանդիայում՝ նաև ընտրվում։ 

Դառնանք մեր օրերին։

Телемост со специалистами консалтинговой компании ELARD (29 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քանի կին կա ՀՀ կառավարությունում. Փաշինյանը թվեր է ներկայացրել
1983 թվականին կանայք Ֆինլանդիայի խորհրդարանում կազմում էին 30 տոկոս, 2007-ին՝ արդեն 40 տոկոս, իսկ այս վերջին ընտրություններից հետո պատգամավորների գրեթե կեսը՝ 47 տոկոսը կանայք են։ Ի դեպ, Սաննա Մարինն էլ Ֆինլանդիայի առաջին կին վարչապետը չէ. երրորդն է։ Իր քաղաքական կարիերան նա սկսել է ընդամենը 7 տարի առաջ։ Նախ`ընտրվել է Տամպերե արդյունաբերական քաղաքի ավագանու անդամ, հետո քաղաքապետ է դարձել, 2015 թվականից խորհրդարանի պատգամավոր է եղել, մի քանի ամիս առաջ նշանակվել է տրանսպորտի ու կապի նախարար և վերջապես այս շաբաթ դարձել է վարչապետ։

«Ես երբեք ո՛չ տարիքիս մասին եմ մտածել, ո՛չ էլ սեռիս,- ասում է Սաննա Մարինը,- միշտ մտածել եմ այն խնդիրների մասին, որոնց լուծման ակնկալիքով են ինձ ձայն տվել ընտրողները»։

Մի քանի օր առաջ, դիմելով իր կուսակիցներին, Մարինն ասել է.

«Ես ինքս զգացել եմ պետության աջակցությունը, երբ մեր ընտանիքը դժվար ժամանակներ էր ապրում, և ամեն ինչ անելու եմ, որ պետության այդ օգնությունն ավելի շոշափելի լինի բոլոր քաղաքացիների համար»։

Այն, որ Ֆինլանդիայի կառավարությունն իրոք հոգ է տանում քաղաքացիների մասին, անհերքելի է, և դա սկսվում է հենց ծննդյան օրվանից։ Արդեն ծննդատանը մայրը ստանում է այսպես կոչված baby box՝ նորածնի խնամքի մի մեծ արկղ այն ամենով, ինչն անհրաժեշտ է երեխային։

Դպրոցն անվճար է, անվճար են նաև համալսարանները, ընդ որում` ոչ միայն ֆինների, այլև Եվրամիության անդամ ցանկացած երկրի քաղաքացու համար։ Վերջին երկու տարում Ֆինլանդիայում փորձարկվեց նաև, այսպես կոչված, հիմնարար եկամուտը։

Այսինքն՝ 2000 գործազուրկներ ամեն ամիս ստանում էին 634 դոլար, ընդ որում ասված էր, որ կշարունակեն ստանալ այդ գումարը նույնիսկ եթե աշխատեն։

Թե ինչ արդյունք տվեց սա՝ կարծիքները տարբեր են։ Համենայն դեպս, այս տարի էլ Ֆինլանդիայի բնակիչները աշխարհում ամենաերջանիկն են ճանաչվել։

Բա իհարկե երջանիկ կլինեն։

Բավական չէ` պետությունը քեզ ծննդյան օրվանից ձեռքիցդ բռնած տանում է մինչև վերջ, դեռ Ֆինլանդիայի անձնագիրն էլ աշխարհում լավագույնն է՝ Գերմանիայից, Սինգապուրից ու Ճապոնիայից հետո. կարող ես այցելել գրեթե բոլոր երկրները՝ առանց վիզայի։

Եվ էլի մի քանի փաստ Ֆինլանդիայի մասին։ Գիտե՞ք` քանի լիճ կա այդ երկրում՝ մոտ 200 հազար։ Բայց ամենից զարմանալին սաունաների քանակն է։

Այդ երկրում, որի բնակչությունը գրեթե 5 ու կես միլիոն է, կա 2 միլիոն սաունա։

Նույնիսկ ֆաստ ֆուդ՝ համբուրգեր գնելիս կարող եք մի հատ էլ սննդի այդ օբյեկտի սաունայից օգտվել։ Չէ, իսկապես երջանիկների երկիր է՝ հիմա արդեն նաև գեղեցկադեմ ջահել կին վարչապետով։

Լրահոս
0