00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հիշո՞ւմ ես` «ր» տառը պետք է կոշտ հնչի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն կարդաց

© Sputnik / Janna PoghosyanЛекция композитора Тиграна Мансуряна “Музыка и поэзия” в зале Национальной библиотеки Армении (12 декабря 2019). Еревaн
Лекция композитора Тиграна Мансуряна “Музыка и поэзия” в зале Национальной библиотеки Армении (12 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի կոմպոզիտորն իր նախաձեռնությամբ դասախոսություն կարդաց, որին մասնակցում էին երեխաներից մինչև հայտնի մշակութային գործիչներ։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Քիչ մարդիկ կան, որոնց ծննդյան օրը ժողովուրդը պատրաստ է տոնել ամբողջ տարին։ Հիանալի կոմպոզիտոր և մեծատառով մարդ Տիգրան Մանսուրյանն այս տարվա հունվարի 27–ին դարձել է 80 տարեկան, սակայն մինչ օրս կազմակերպվում են մաեստրոյի հոբելյանին նվիրված միջոցառումներ։

© Sputnik / Janna PoghosyanՄաեստրո Տիգրան Մանսուրյանը
Հիշո՞ւմ ես` «ր» տառը պետք է կոշտ հնչի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն կարդաց - Sputnik Արմենիա
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը

Այսօր` դեկտեմբերի 12–ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի դասախոսությունը` «Երաժշտություն և պոեզիա» խորագրով։ Մաեստրոյի հայտնի ստեղծագործությունների երաժշտության տակ հաղորդավարը շնորհավորեց նրան 80–ամյակի կապակցությամբ, ժողովուրդը դահլիճում արձագանքեց բուռն ծափահարություններով։

Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի կապակցությամբ Հայաստանում միջազգային փառատոն կանցկացվի

Դահլիճում նստած էր հենց ժողովուրդը, ոչ թե հանրապետության քաղաքական կամ մշակութային «վերնախավը»։ 10 տարեկան մի աղջնակ, որը բոլորից հեռու տեղ էր գտել, հիացած որսում էր մաեստրոյի յուրաքանչյուր բառը, նրա հասակակիցները` նստած հենց հատակին, Մանսուրյանին բջջային հեռախոսով նկարող ուսանողներ, հայտնի գրողներ, հրատարակիչներ և երաժիշտներ. ահա հանդիսատեսը, որը եկել էր կոմպոզիտորին լսելու։

© Sputnik / Janna PoghosyanՈվքեր և ինչպես են լսում մաեստրո Տիգրան Մանսուրյանի դասախոսությունը
Հիշո՞ւմ ես` «ր» տառը պետք է կոշտ հնչի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն կարդաց - Sputnik Արմենիա
Ովքեր և ինչպես են լսում մաեստրո Տիգրան Մանսուրյանի դասախոսությունը

«Ես վաղուց էի ուզում ձեզ հետ քննարկել հայկական մշակույթում երաժշտական հարմոնիայի և պոեզիայի թեման։ Ազգային գրադարանը համաձայնեց կազմակերպել այս միջոցառումը, և ահա մենք մի քանի ժամով այստեղ ենք։ Կամ մեկ ժամով, ուղղակի, եթե ես սկսեմ խոսել, ապա, վախենամ, կանգ չեմ առնի», – համեստ ժպիտով ասաց մաեստրոն։

Մանսուրյանի խնդրանքով միջոցառմանը մասնակցում էր նաև արվեստաբան Մհեր Նավոյանը։ Դասախոսությունը սկսվեց կոմպոզիտորի բավական հետաքրքիր դիտողությունից։

© Sputnik / Janna PoghosyanՄաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն է կարդում
Հիշո՞ւմ ես` «ր» տառը պետք է կոշտ հնչի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն կարդաց - Sputnik Արմենիա
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն է կարդում

«Բոլորդ հավանաբար գիտեք Ներսես Շնորհալու արևագալները (շարականներ)։ Ես երկար եմ մտածել այն մասին, թե ինչու է Շնորհալին այդքան երգ գրել, եթե Հայ առաքելական եկեղեցում ընդունված չէ վաղ եկեղեցական պատարագը։ Հայտնի է, որ այդ ժամանակ Հայաստանում ակտիվորեն թափ է հավաքել Թոնդրակյանների շարժումը, որը հիմնված է եղել հայերի հեթանոսական ավանդույթների վրա։ Իսկ հեթանոսներն արևապաշտ էին։ Կարծում եմ, որ Ներսես Շնորհալին իմաստուն հասարակական գործիչ էր և ուզում էր իր երգերով հեթանոսությունը մոտեցնել քրիստոնեությանը»,–ասաց մաեստրոն։

Տիգրան Մանսուրյանի անցած ուղին մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ. Փաշինյան

Նա նշեց նաև, որ ուշ միջնադարում ստեղծագործած աշուղներից հետո հայերի համար «տարօրինակ» ժամանակներ են եղել։ Երաժշտությունը և պոեզիան դադարել են ներդաշնակ լինել։ Բանաստեղծները չեն զգացել երաժշտությունը, երաժիշտները` տողերը։ Կոմպոզիտորը մի քանի հայտնի օրինակներ բերեց` քննադատելով. «այստեղ բառի շեշտը պետք է այսպես լիներ», «պետք էր այդ տողերի հետ այլ ակորդ վերցնել» և այլն։

Կոմպոզիտորի դասախոսությունն ավարտվեց փոքր համերգով. երիտասարդ օպերային երգչուհի Տաթևիկ Մովսիսյանը Մանսուրյանի մի քանի երգ կատարեց` գրված մեծանուն հայ բանաստեղծներ Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի և Բաղդասար Դպիրի ստեղծագործությունների հիման վրա։ Sputnik Արմենիան ավելի վաղ գրել է Չարենցի պոեզիայի հանդեպ Մանսուրյանի մեծ սիրո մասին։ Մասնուրյանը նույնիսկ խոստովանել էր, որ իր մոտ «Չարենցի պաշտամունք է»։

Հենց որ երգչուհին մոտեցավ նոտակալին և հայտարարեց, որ կկատարի Մանսուրյանի «Իմ հոգին» ստեղծագործությունը, մաեստրոն կեսկատակ ասաց.

«Հիշո՞ւմ ես` «ր» տառը («իմ հոգին վիրավոր» արտահայտությունում) պետք է կոշտ հնչի»։

© Sputnik / Janna PoghosyanՕպերային երգչուհի Տաթևիկ Մովսիսյանը
Հիշո՞ւմ ես` «ր» տառը պետք է կոշտ հնչի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն կարդաց - Sputnik Արմենիա
Օպերային երգչուհի Տաթևիկ Մովսիսյանը

Աղջիկը գլխով արեց և հոգեցունց երգ կատարեց հոգու մասին, որը վիրավոր թռչունի նման ոչ մի կերպ չի կարողանում հանգրվան գտնել։ Մաեստրոն բեմից իջավ դահլիճ` միանալու հանդիսատեսին։

© Sputnik / Janna PoghosyanՓոքրիկը լսում է օպերային երգչուհի Տաթևիկ Մովսիսյանին
Հիշո՞ւմ ես` «ր» տառը պետք է կոշտ հնչի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն կարդաց - Sputnik Արմենիա
Փոքրիկը լսում է օպերային երգչուհի Տաթևիկ Մովսիսյանին

Հանդիպումն ավարտվեց այնպես, ինչպես սկսվել էր` բուռն ծափահարություններով։ Մաեստրոն ծափահարեց բոլորի հետ միասին. նա ծափահարում էր այն բոլոր մեծ երաժիշտներին և բանաստեղծներին, որոնց մասին խոսում էր, իսկ դահլիճը, իհարկե, «բրավո» էր կանչում։

Լրահոս
0