00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Փաշինյանը պատմեց` ինչ են խոսում իր սենյակում

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պետեկամուտների կոմիտեի ու ֆինանսների նախարարության հակադրությունները հունից հանեցին վարչապետին։ Փաշինյանը բացահայտեց կառավարման համակարգի արատները։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Մինչև 2024թ–ը ՊԵԿ–ի բոլոր գործառույթները կթվայնացվեն։ Նման արդյունք է նախատեսված Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստում ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ այդ նպատակով մինչև 2024թ–ի ավարտը համակարգում կիրականացվի 55 միջոցառում։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին

«ՊԵԿ–ի արդյունավետ աշխատանքը անբարեխիղճ հարկատուների մոտ դառնում է դժգոհության պատճառ, որն այս կամ այն տեղեկատվական համակարգերով, արհեստական օրակարգերով դառնում է հանրային քննարկման առարկա, ինչն էլ անդրադառնում է մեր իմիջի վրա։ Դրա համար մենք պետք է վերակառուցենք մեր երկխոսությունը հանրության հետ` պաշտոնական կայքի արդիականացման, ՊԵԿ գործունեության վերաբերյալ հանրության հետ համընդհանուր գործունեության մակարդակի աճի ապահովման, հանրություն–ՊԵԿ փոխվստահության մշակույթի ձևավորման միջոցով»,– ասաց Անանյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը որոշ պարզաբանումներ արեց։ Նրա խոսքով` ռազմավարությունը վերաբերում է ոչ թե ՊԵԿ գործառույթների ծրագրմանը, այլ հաստատությանը։

«Այս ռազմավարությունից ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի շատ ինստիտուտի առկայության կամ ներկայության հիմնավորում է, քան որ ուղղված է ինստիտուտի վարչարարության բարեփոխումներին»,– ասաց նախարարը։

Ջանջուղազյանը հայտնեց, որ ֆինանսների նախարարությունը դեմ է ռազմավարության ընդունմանն ու առաջարկում է այն առկախել այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չէ, թե ինչպես է բարեփոխվելու հարկային համակարգը։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը 27 տարեկանը լրացած դասալիքներին առաջարկում է Ամանորը նշել հայրենիքում

Երկու պաշտոնյաների հակադիր դիրքորոշումները փորձեց հարթել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ռազմավարությունների վերաբերյալ կառավարությունը հետևյալ մոտեցումն է որդեգրել. նախ ընդունել, հետո կարգաբերել։

«Եթե ձեր դիրքորոշումն այն է, որ մենք այնպիսի ռազմավարություններ բերենք, որոնք իրար 100 տոկոսով ներդաշնակվեն, այդպիսի բան չի լինի։ 50 տարի էլ սպասենք, չի լինի, եթե մենք այսօրվանից չսկսենք դրա վրա աշխատել։ Որովհետև այդ փազլի բոլոր հատվածները միանգամից, առաջին փորձից չեն ներդաշնակվելու իրար հետ։ Մի անգամ պիտի փորձենք, հետո տեսնենք, որտեղ չեն համընկնում իրար, սկսենք կարգաբերման, տյունինգի գործընթացը»,– ասաց Փաշինյանը։

Ավելի քան 1 ժամ ծավալված քննարկումից հետո Փաշինյանը հունից դուրս եկավ ու հայտարարեց, որ պետական համակարգն այսօր իրականում անկարող է ռազմավարություններ մշակել ու կոնկրետ կարիքներ գնահատել։

«Մեկ–մեկ նախարարություններից թղթեր են գալիս, կարդում ես, ասում ես` էս ո՞ր դասարանի երեխա է գրել։ Հա՛, ու մենք տենց կարող ենք անվերջ ասել` եկեք բոլոր ռազմավարությունները չունենանք, իսկ դա նշանակում է մի քանի տարով խնդիրը կանգնեցնել»,– ասաց նա։

Администраторы работают на сервере - Sputnik Արմենիա
Քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել. Նիկոլ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Բայց նույնիսկ կառավարման համակարգի փոփոխությունը, Փաշինյանի համոզմամբ, ոչ մի արդյունքի չի հանգեցնի, քանի որ աշխատանքից ազատված կադրերին կփոխարինեն նույն մակարդակի այլ անձինք։

«Որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են ոչ այն, ինչ պետք է սովորեցնեն, այլ բոլորովին ուրիշ բաներ։ Կանգնեցնում են տաբուրետկի վրա, ասում են` արտասանիր, մի հատ էլ արտասանիր, ավելի հայրենասիրական արտասանիր, շատ ավելի հայրենասիրական արտասանիր, այդպես 10 անգամ պատասխանիր, որ հանրապետության վարչապետը, նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես։ Ու այդ համակարգը ստեղծածներն են, որ այսօր ասում են` վայ, ոնց է, որ դուք կիբեռնետիկայի ֆակուլտետում հայոց լեզու– գրականությունը հանում եք»,– ասաց նա։

Վարչապետը նաև ասաց, որ Հայաստանում գրանցված տնտեսական բոլոր ցուցանիշներն արվել են ի հեճուկս ՀՀ պետական համակարգի։ Զայրույթի պահին վարչապետն այնքան անկեղծացավ, որ հայտնեց, թե իր աշխատասենյակում ինչ խոսակցություններ են եղել։

«Ասում են` էդ ատկատները, որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու։ Ավելի լավ է` փողը թեկուզ մի ինչ–որ տեղ գնա, բայց գոնե պտտվի։ Ոնց էլ լինի, մի արդյունք կունենանք։ Այո, ես ասում եմ` այս տարվա բոլոր տնտեսական արդյունքները ի հեճուկս պետական համակարգի ու ի հեճուկս բոլոր նախարարությունների են։ Հերիք է մենք այս կեղծիքի մեջ լինենք։ Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես` բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ, ու պատճառ միշտ էլ գտնվում է. փորձաքննություն է, մեկը փախավ, մյուսն ուզում է փախչի։ Այո՛, եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»,– ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով աղմուկի առիթ դարձած ռազմավարությանը` Փաշինյանը դիմեց ֆինանսների նախարարին. «ՊԵԿ–ը չի կարողանում գրել, դուք գրեիք»։

Այդուամենայնիվ, ռազմավարությունն ի վերջո ընդունված առանց որևէ դեմ ձայնի։

Լրահոս
0