Կեցցեն հայ դիվանագետները. շախմատն արդեն համաշխարհային օր ունի

© Photo : Сергей Ведяшкин / АГН "Москва"Фестиваль шахмат и джаза Chess & Jazz в саду «Эрмитаж» (26 июля 2019). Москвa
Фестиваль шахмат и джаза Chess & Jazz в саду «Эрмитаж» (26 июля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ–ում մի բանաձև է ընդունվել, որի հեղինակները նշել են շախմատի կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունը, Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ, հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:

Торжественный вечер, посвященный открытию турнира претендентов на титул чемпиона мира по шахматам - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դպրոցներում կօգտվեն «Շախմատ» առարկայի ուսուցման հայաստանյան փորձից

«ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան մի շարք պետությունների, այդ թվում ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախաձեռնությամբ հուլիսի 20 –ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր»,- նշված է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներն աշխարհի բոլոր երկրներին առաջարկել են պատշաճ կերպով նշել նոր համաշխարհային օրը, քանի որ շախմատը հնագույն մտավոր և մշակութային խաղերից մեկն է, որն իր մեջ սպորտի, գիտական մտածողության ու արվեստի տարրեր է ներառում։

Նոր բանաձևի համահեղինակներն ընդգծել են, որ շախմատ խաղում են ամբողջ աշխարհում։ Այս խաղը խրախուսում է արդարությունը, ինտեգրումը և փոխադարձ հարգանքը, նպաստում է ժողովուրդների ու պետությունների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ևս անդրադարձել է այս լուրին և Facebook-ի իր էջում գրել. «Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է։ Կեցցե՛ն մեր դիվանագետները»։

Մխիթարյանը նշել է, որ բանաձևը հեղինակել է Հայաստանը, իսկ համահեղինակել են 54 երկիր։

Լրահոս
0