«Տոնենք Ամանորը հարևանների հետ». վրացիներին խորհուրդ են տալիս Նոր տարին անցկացնել Երևանում

© Sputnik / Aram NersesyanТоржественная церемония зажжения огней главной елки Еревана (21 декабря 2018). Еревaн
Торжественная церемония зажжения огней главной елки Еревана (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թբիլիսիի կենտրոնական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, որոնք ազդարարում են Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Թբիլիսիում առաջարկում են Ամանորն անցկացնել Երևանում։ Այս տեղեկությունը Facbook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` կից լուսանկար հրապարակելով։

«Պատմության մեջ առաջին անգամ». Փաշինյանի ամանորյա ուղերձը տարբերվող է լինելու

«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։

Թբիլիսիի կենտրոնական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»,–գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կկայան աշխարհահռչակ երգիչ Գորան Բրեգովիչի համերգը։ Բրեգովիչը Հայաստան կժամանի 10-հոգանոց խմբով, բեք վոկալով։Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացված։

Լրահոս
0