Նյու Յորքում 18 տարեկան ուսանողուհու սպանության կասկածանքով 13-ամյա պատանու են ձերբակալել

CC BY 2.0 / Esther Lee / The FlatironРайон Флэтайрон, Манхеттен, Нью-Йорка, США
Район Флэтайрон, Манхеттен, Нью-Йорка, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Աղջկան սպանել են Մանհեթենի Մորնինգսայդ այգում։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ հարձակմանը երեք պատանի է մասնակցել, որոնք սովորում են այգու մոտակայքում գտնվող դպրոցում։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Նյու Յորքում 13 տարեկան պատանի է ձերբակալվել, որին կասկածում են 18 տարեկան ուսանողուհի Տեսա Մեջորսի սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ–ն արգելված հրթիռ է փորձարկել - Sputnik Արմենիա
Սառը պատերազմի շեմին. ԱՄՆ–ն արգելված հրթիռ է փորձարկել. տեսանյութ

ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել. պատճառը ցեղասպանության բանաձև՞ն է

Աղջկան սպանել են դեկտեմբերի 12-ին, առավոտյան մոտավորապես ժամը յոթին, Մանհեթենի Մորնինգսայդ այգում։ Նրան դանակահարել են։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակմանը երեք պատանի են մասնակցել, որոնք սովորում են այգու մոտակայքում գտնվող դպրոցում։

Ձերբակալվածի անունը հայտնի չէ։ Ըստ գործակալության աղբյուրների` սպանության մեջ մեղադրվող պատանու գործը քննելու է Նյու Յորքի ընտանեկան դատարանը։

Երևանի հյուրանոցներից մեկում ԱՄՆ քաղաքացի է մահացել

CBS NewYork-ն իր հերթին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ձերբակալված տղան խոստովանել է, որ ինքն ու իր երկու ընկերները թալանել ու սպանել են Մեյջորսին։ Քննիչները հարցաքննում են երկրորդ կասկածյալին, իսկ երրորդին ոստիկանությունն է փնտրում։

Լրահոս
0