Արմեն Սարգսյանը Կատարում է. ինչ են քննարկել ՀՀ նախագահն ու Կատարի փոխվարչապետը

© Photo / official site of the President of RAВстреча президента Армении Армена Саркисяна с представителем фонда Qatar Investment Authority шейхом Фаисалом Тани Аль-Тани (14 декабря 2019). Доха
Встреча президента Армении Армена Саркисяна с представителем фонда Qatar Investment Authority шейхом Фаисалом Тани Аль-Тани (14 декабря 2019). Доха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը վերաբերվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավետիսյան. «Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումը հազիվ թե տնտեսական մեծ ազդեցություն ունենա»

Անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Լրահոս
0