BMW-ն ընկել է երևանյան լիճը. մեքենայի ղեկին 15-ամյա պատանի է եղել

© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց
«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդին տեղափոխել են Սուրբ Աստվածամայր» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Столкнувшийся с автомобилем электропоезд ЮКЖД - Sputnik Արմենիա
Պատահար Երևանում. բախվել են գնացքն ու ավտոմեքենան. կա տուժած

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է` «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Երևանյան լճում: Վարորդը՝ 15-ամյա Գրիգոր Հ.-ն, լողալով դուրս է եկել ափ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Դանակահարություն Երևանում. վիրավորները 17–18 տարեկան պատանիներ են

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ջրասուզակները ճոպանների օգնությամբ ֆիքսել են ավտոմեքենան և ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել ջրից:

Երևանի հյուրանոցներից մեկում ԱՄՆ քաղաքացի է մահացել

Լրահոս
0