00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պիտանի է մինչև․․․ ինչպես են Հայաստանում կեղծ և ժամկետանց ապրանքներ հայտնվում

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПокупатель в супермаркете
Покупатель в супермаркете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում իշխանափոխությունից հետո «սպիտակով» աշխատող գործարարները հույս ունեին, որ անօրինական արտադրանք ներմուծելու առումով իրավիճակը կփոխվի։ Ինչ-որ բան, անշուշտ, փոխվել է, բայց դեռ արդի է շուկայում առկա ժամկետանց ապրանքների խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Երկրում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կարևորության մասին խոսել են գրեթե բոլոր կառավարությունները։ Սակայն անօրինական ճանապարհով ներկրվող արտադրանքը շարունակում է գլխացավանք մնալ օրինական աշխատող ձեռնարկատերերի համար։ Բայց ամենից վատն այն է, որ հաճախ այն օգտագործման համար ուղղակի անպիտան է լինում։

Դա փա՞ստ է․ կեղծ ապրանք

Կարելի՞ է հավատալ ապրանքի փաթեթավորման վրա նշված վաղեմության ժամկետին։ Ցավոք, ոչ միշտ։

Վերջերս Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել մի գյումրեցի, որը պնդում էր՝ սուպերմարկետներում և խանութներում սննդամթերքները երբեմն չեն համապատասխանում նշված ամսաթվերին։ Արտաքուստ դժվար է ինչ-որ բան նկատել, բայց, պետք է ասել` ցավոք, մեր երկրում վաղեմության ժամկետը կեղծելու քստմնելի փորձը նոր երևույթ չէ։ Իսկ դա ի կատար ածելն այնքան էլ բարդ չէ։

Sputnik Արմենիայի հետաքննության արդյունքում հայկական շուկայում բազմաթիվ անօրինական սննդամթերք ենք նկատել։ Բերենք մի օրինակ։ Կոնֆետների տուփի վրա ռուսերեն մեծ տառերով գրված է «Ассорти. Вкуснейший набор классических шоколадных конфет»։

© Sputnik«Ասորտտի» շոկոլադե կոնֆետներ
Պիտանի է մինչև․․․ ինչպես են Հայաստանում կեղծ և ժամկետանց ապրանքներ հայտնվում - Sputnik Արմենիա
«Ասորտտի» շոկոլադե կոնֆետներ

Սակայն, շրջելով տուփը, հանկարծակի իմանում ենք, որ կոնֆետներն արտադրվել են Երևանի «Նորագավիթ» վարչական շրջանում։

© Sputnik«Ասորտտի» շոկոլադե կոնֆետներ
Պիտանի է մինչև․․․ ինչպես են Հայաստանում կեղծ և ժամկետանց ապրանքներ հայտնվում - Sputnik Արմենիա
«Ասորտտի» շոկոլադե կոնֆետներ

Տուփի մակնշման մասին տեղեկությունը փորձեցինք պարզել հատուկ հավելվածի օգնությամբ՝ սմարթֆոնը մակնշման վրա պահելով, որից հետո պարզեցինք, որ մեր ձեռքում ոչ թե շոկոլադե կոնֆետներ են, այլ հացաբուլկեղեն, մասնավորապես, քաղցր ձողիկներ։ Իսկ վաղեմության ժամկետի մասին տեղեկությունն ուղղակի բացակայում է։

© Sputnik«Ասորտտի» շոկոլադե կոնֆետների մասին տեղեկությունը
Պիտանի է մինչև․․․ ինչպես են Հայաստանում կեղծ և ժամկետանց ապրանքներ հայտնվում - Sputnik Արմենիա
«Ասորտտի» շոկոլադե կոնֆետների մասին տեղեկությունը

Որոշ խանութներում  և սուպերմարկետներում կարելի է նման տասնյակ օրինակների հանդիպել։ Սակայն վերադառնանք անօրինական ներկրմանը։ Անանուն աղբյուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ երբեմն երկիր են ներկրվում կեղծ արտադրանք և վաղեմության ժամկետի ավարտին մոտ գտնվող ապրանքներ։ Ամսաթվերը կեղծվում են արդեն այստեղ` Հայաստանում։ Ինչպե՞ս, արդյո՞ք վաղեմության ժամկետը ջնջելը դժվար չէ։ Պարզվեց` ամենևին. գուցե զարմանաք, բայց  այն հնարավոր է ջնջել սովորական ացետոնի օգնությամբ։

Սակայն «օրիգինալ» ժամկետը ոչ բոլոր ապրանքների վրայից է հեշտությամբ հաջողվում ջնջել։ Սա փաստում է, որ շատ արտադրողներ հոգ են տանում իրենց հեղինակության մասին։ Եթե մեր առջև երկու նույնանման ապրանք է, բայց մեկի վրայից հնարավոր է ջնջել ամսաթվերը, իսկ մյուսի վրայից՝ ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը կեղծ ապրանքի մասին է։ Երբեմն նման կեղծիքներով ու խաբեություններով են բացատրվում չարդարացված զեղչերը։ Օրինակ` խանութում կարող է վաճառվել ապրանք, որը դեռ մի քանի ամիս ժամկետի մեջ է, իսկ գինը զեղչել են մոտ 40 տոկոսով։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, Sputnik Արմենիային հայտնեց, որ լսել է անօրինական ապրանքների և կեղծված ամսաթվերի մասին խոսակցությունների մասին, բայց չշտապեց խուճապ առաջացնել, քանի որ կան բազմաթիվ չպարզված հարցեր, որոնցով պետք է զբաղվեն համապատասխան գերատեսչությունները։

«Նման խոսակցություններ կան, մենք նույնպես լսել ենք դրանց մասին։ Առանց կրակի ծուխ չի լինում, ենթադրում եմ, որ հիմքեր կան նման լուրերի համար, բայց սկզբից պետք է հասկանալ` ինչպես է ամեն ինչ տեղի ունենում. ապրանքների մակնշման, արտոնագրման հետ կապված բազմաթիվ հարցեր կան», - նշեց նա։

Պետեկամուտների կոմիտեից էլ ասացին, որ ԵԱՏՄ երկրների ապրանքները մաքսազերծում չեն անցնում, սակայն ստուգվում են։ Ինչ վերաբերում է ժամկետանց սննդամթերքին, ապա դրանց ներկրումն արգելված է։

Նույնը Sputnik Արմենիային հաստատեց նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Բոլոր ներկրվող ապրանքները պարտադիր ստուգվում են։ Ժամկետանց ապրանքը ոչ մի դեպքում չի մտնում հանրապետություն։ Հետևաբար, այն ներկրվում է անօրինական ճանապարհով։ Կամ հնարավոր է` ժամկետը լրանում է այստեղ՝ ներկրողի պահեստում», - ասաց Հարությունյանը։

Ո՞ւր է նայում հարկայինը

Ինչո՞ւ է ժամկետանց ապրանքը հայտնվում Երևանի և մարզերի ինչպես փոքր խանութներում, այնպես էլ խոշոր սուպերմարկետներում։

Տեղի ճարպիկները առևտրի կետերի տերերին առաջարկում են ավելի ցածր գնով ապրանքներ, քան սահմանել է պաշտոնական մատակարարը։

Супермарктет - Sputnik Արմենիա
«Նոր Զովք» խանութում ժամկետանց ապրանք են հայտնաբերել

Մեր անցկացրած հետաքննության ժամանակ ընտրված մի քանի առևտրի կետերից միայն մեկը հրաժարվեց անօրինական ապրանքից, հնարավոր է` բռնվելու վախից դրդված։ Ստացվում է` մի կողմից տուժում է փոքր ու միջին բիզնեսը` չկարողանալով մրցակցել գործարարների հետ, մյուս կողմից խաբված քաղաքացիները հաճախ են կեղծ և ժամկետանց ապրանքներ ձեռք բերում՝ նույնիսկ չկասկածելով այդ մասին։

Կասկածելի արտադրանքի ներկրմամբ զբաղվում են նրանք, ովքեր ազդեցության լծակներ ունեն մաքսային և հարկային ծառայությունների վրա։ Այսինքն` նրանք կամ պաշտոնյաներ են, կամ այսպես կոչված «հեղինակություններ», որոնք ի հայտ են եկել նախորդ իշխանության օրոք։ Խաղի կանոնները փոխվել են, բայց բոլորը չէ, որ դա հասկանում են։

Լրահոս
0