Հյուսիսային պողոտայում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

© Sputnik / Asatur YesayantsСеверный проспект. Ереван
Северный проспект. Ереван  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Քանդակագործ Արտո Չաքմաքչյանը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի` Աբովյան փողոցին հարող հատվածում: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր` դեկտեմբերի 16–ին, Երևանի ավագանու նիստում` ձայների 47 կողմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ։

Կարծես սրբերը գիտեին, 3 օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել էին քանդակները. Սարգսյան

Арто Чакмакчян - Sputnik Արմենիա
Կյանքից հեռացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Երևան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման եւ մոնտաժման աշխատանքները կկազմակերպի ԿԳՄՍ-ն:

Փխրուն ու գեղեցիկ. ավազե քանդակների միջազգային փառատոնը՝ լուսանկարներով

Նշենք, որ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը ծնվել է Կահիրեում, 1948թ. տեղափոխվել Հայաստան: 2005թ. նա արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, 2015թ.` ՀՀ Պատվո շքանշանի: 

Ստեղծել է Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի դիմաքանդակները։ Նրա հայտնի դեկորատիվ-կիրառական քանդակներից են «Սասունցի Դավիթն» ու «Բերքահավաքը», որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ:

Չաքմաքչյանի գործերից մեծ ճանաչում են ձեռք բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» մոնումենտալ հուշարձանները: Նրա գործերից պահվում են արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: 

Արտո Չաքմաքչյանը մահացել է Մոնրեալում 2019թվականի հոկտեմբերի 1–ին:

 

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала