ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի բանաձևին

© AFP 2020 / Nicholas KAMMГосударственный департамент (Госдеп США)
Государственный департамент (Госдеп США) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ չի փոխվել` չնայած Սենատի ընդունած բանաձևին, նշված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։

Шествие к мемориалу Цицернакаберд в память Геноцида греков в Османской Турции (19 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». ԱՄՆ Սենատն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. բայց գործընթացը դեռ ավարտված չէ

Հիշեցնենք` դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Բանաձևը (S.Res.150) սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Հայոց ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այս տարվա ապրիլին նախագահի արած հայտարարության մեջ», – նշվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այդ իրադարձությունը որակեց «20–րդ դարի վատագույն զանգվածային գազանություններից մեկը»` խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала