00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ

© Sputnik / Aram GareginyanБиогазовая установка в селе Памбак, Гегаркуник
Биогазовая установка в селе Памбак, Гегаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փամբակ գյուղի բնակիչ Նվեր Խլոյանը գազ է ստանում սեփական բակում տեղադրված կայանքներից։ Նախագիծը պետք է տաքացներ ամբողջ գյուղը, սակայն այն ավարտին չհասցրին։

Արամ Գարեգինյան, Sputnik  Արմենիա

Զարգացած երկրներում  կենսագազը վաղուց արդեն նորություն չէ։ Աֆրիկայի, Հնդկաստանի և Չինաստանի գյուղացիները օգտագործում են կենսագազի միլիոնավոր կայանքներ։ Հայաստանում այդ տեխնոլոգիաները համարյա ոչ ոք չի կիրառում։

Ինչ–որ մեկը կարող է քահ-քահ ծիծաղել («ամեն մի զիբիլից գազ են ստանում»)։ Վարդենիսի կամ Ամասիայի մերձակայքում, որտեղ հինգ ամիս շարունակ ձմեռ է, մարդիկ 1-2 կով չեն պահում, իսկ սեփական տունը ջեռուցելը նույնքան դժվար է, որքան և ընտանիքին կերակրելը։ Վառարաններում այստեղ աթար են վառում, որի ծուխը բազմաթիվ վնասակար նյութեր է պարունակում։

«Իսկ ինչո՞ւ օդն աղտոտել,  եթե աթարը կարելի է մշակել։ Այդ դեպքում կլինի երկուսը մեկում` և՛ մաքուր գազ կունենանք, և՛ պարարտանյութ», –  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Փամբակ գյուղի բնակիչ Նվեր Խլոյանը։

© Sputnik / Aram GareginyanՆվեր Խլոյան
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ - Sputnik Արմենիա
Նվեր Խլոյան

Գյուղը գտնվում է Սևանա լճի մյուս ափին, Երևանի հակառակ կողմում և ավելի նոսր է բնակեցված։ Սևանի մերձակայքում (այսինքն` Սևան քաղաքը, Գավառը,  Մարտունին և Վարդենիսը), որի կողքով անցնում ենք Դիլիջան կամ Ղարաբաղ գնալիս, շատ ցուրտ է։ Հակառակ ափին (Շորժա և Ճամբարակ, նախկին Կրասնոսելսկ) ավելի տաք է, սակայն վառելիք անհրաժեշտ է բոլորին և միշտ։

«Սկզբում անփորձությունից երկու մեքենա գոմաղբ լցրեցի։ Եվ ի՞նչ ես կարծում։ Գազի ճնշումը սկսեց բարձրանալ։ Ահա, տեսնում ես, հորերի վրայի պլաստմասե կափարիչները։ Դրանց տակ մետաղականներն են։ Քիչ էր մնում դրանք պայթեին։ Ինչի՞ համար եմ սա ասում։ Պարտադիր չէ հարյուր կով ունենալ, որպեսզի տանը գազ ունենաս։ Եթե 5-6-ն ունես, լրիվ բավարար է։ Այնուհետև խողովակը անցկացնում ես դեպի տուն, ֆիլտր դնում, որպեսզի գազը մաքրվի խոնավությունից և պատրաստ է», –նշում է Նվերը` ցույց տալով բետոնե հորերը, որտեղ գազ է անջատվում։

Համակարգը պետք է տեղադրվեր ՄԱԿ–ի ծրագրով` ամբողջ գյուղի համար, առավել ևս, որ այնտեղ գազ չկա, տեղանքը լեռնային է, մարդիկ էլ անասնապահությամբ են զբաղվում։ Նվերի խոսքով` ամեն ինչ որոշված էր, սակայն վերջին պահին բնակիչները հրաժարվեցին։

© Sputnik / Aram GareginyanБиогазовая установка в селе Памбак, Гегаркуник
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ - Sputnik Արմենիա
Биогазовая установка в селе Памбак, Гегаркуник

Բեռնված մեքենաները պետք է տարվեին ու դատարկվեին գյուղամիջում` բետոնե հորերը։ Դա մարդկանց դուր չեկավ։

Այդ ժամանակ Խլոյանն իր հողամասում տեղ հատկացրեց և ասաց. «Ինձ մոտ կառուցեք, ծախսի 25%–ն ինձ վրա եմ վերցնում»։

Գումարը չբավականացրեց միայն նրա համար, որպեսզի հորերի վրա ծածկ կառուցվի, քանի որ դրսում, եթե շատ ցուրտ է, ռեակցիա չի առաջանում։ Այդ իսկ պատճառով ձմռանը, երբ գազը հատկապես անհրաժեշտ է, այն չեն կարողանում ստանալ  (օգտագործում են միայն այն, ինչ մնացել է հորերում ձմռան համար)։

Ինչպես են Երևանում 400 հազար տոննա աղբից էլեկտրականություն ստանալու

Երկու հորերում գազ է առաջանում (դրա համար ջուր են ավելացնում)։ Եվս երկու հորերով խողովակներ են անցնում, որտեղ հավաքվում է գազը։  Ջուրը «սեղմում» է գազը` թույլ չտալով նրան ցնդել։ Իսկ մեջտեղում մոտ մեկ մետր տրամագիծ ունեցող մետաղական կափարիչ է։ Հենց դրա տակ էլ  կուտակվում է գազը։ Յուրաքանչյուր հոր մի քանի մետր խորություն ունի։

Մեջտեղում ևս մեկ հոր կա։ Ռեակցիայի մնացուկները այստեղ չորանում են և պարարտանյութ են դառնում։

© Sputnik / Aram GareginyanԿենսագազի ստացման համար կառուցված հորոր
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ - Sputnik Արմենիա
Կենսագազի ստացման համար կառուցված հորոր

«Բուսաբանության դասագրքերում սևահողերում եղած հումուսի մասին կարդացել ե՞ք։ Այն հենց օրգանական պարարտանյութն է։ Դրա համար չորացնող փոս պետք է կառուցեի, միայն թե այդ նպատակով ևս գումար չհատկացրին։ Իսկ այդպես այն կչորանար և պարարտանյութի կվերածվեր։ Սակայն, միևնույնն է, ես այն դեն չեմ նետում` խառնում եմ ջրի հետ և գարնանը այգիս եմ ջրում։ Կարտոֆիլ, լոլիկ` խելահեղ բերք է տալիս։ Իսկ լոբին ընդհանրապես աճում, եսիմ ուր է հասնում», – ասում է Խլոյանը։

Արցախում արևային էներգետիկայի կայացման հիմքեր են ստեղծվում

Հետաքրքրվեցինք` կարո՞ղ է արդյոք աշնանից մնացած գազը միացնել։

Պարզվում է` այս տունն իր «Ալեքսեյ Միլլերն» ունի. գազը միացնում և անջատում է Նունեն` Խլոյանի կինը։

«Երկու լիտրանոց կաթսայում ջուրը սովորական գազի բալոնով եռում է 7-8 րոպեում, իսկ այստեղ` 5-6։ Մարդիկ գալիս են, զարմանում։ Իսկ մեզ մոտ ամեն ինչը կես ճանապարհին է կանգնել», – ասում է Նունեն։

© Sputnik / Aram GareginyanԿենսագազով ջեռուցվող գազօջախ
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ - Sputnik Արմենիա
Կենսագազով ջեռուցվող գազօջախ

«Այո։ Իսկ պատկերացրեք, ինչ կլիներ, եթե ամբողջ գյուղը կարողանար տաքանալ», – ավելացնում է Նվերը։

Սա կենսագազի առաջին նախագիծը չէ, որը Հայաստանում կես ճանապարհին է մնացել։ Մեկ ուրիշը`  ավելի խոշոր նախագիծ, կայանք դեռևս 11 տարի առաջ բացեցին թռչնաբուծական ֆաբրիկաներից մեկում (Լուսակերտի)։ Ուզում էին կենսագազից էլեկտրականություն ստանալ, իսկ դրական էկոլոգիական արդյունքի համար ձեռնարկությունը պետք է հավելավճար ստանար զարգացած երկրներից` Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմով։ Սակայն ծրագիրը հետո փակվեց, և կայանի ֆինանսական վիճակը վատացավ։ Այժմ այստեղ կենսագազով ջեռուցում ժամանակ առ ժամանակ միացնում են թռչնաբուծարանի ներքին կարիքների համար։

Նման նախագծերը դեռ ոչ ոքի պետք չեն.  մաքուր էներգիայի ծրագրերը երկար  տարիներ ուղղվում էին փոքր ՀԷԿ–եր։ Կենսագազի մեջ թաթախվել որևէ մեկը չէր ուզում։

CC BY-SA 4.0 / Nazik Armenakyan / Lusakert (resized and cropped photo)Լուսակերտ, կենսագազի կայանք
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ - Sputnik Արմենիա
Լուսակերտ, կենսագազի կայանք

«Իսկ ես չեմ ամաչում թաթախվելուց։ Թող ամաչեն նրանք, ովքեր ուզում են, որ մարդիկ ցրտի մեջ նստեն», – նշում է Նվերը։

Դառնալով սկզբին, նշենք` աշխարհում արդեն վաղուց են օգտագործում և՛ խոշոր, և՛ ոչ այդքան մեծ (մեկ ընտանիքի համար) կենսագազային կայանքներ։ Ու, թեև, գեղեցիկ և հանդիսավոր ֆորումների ժամանակ սիրում են Հայաստանը նորարար երկիր անվանել, այս, վաղուց հայտնի, տեխնոլոգիան քչերն են ուզում լուրջ ընդունել։

Լրահոս
0