00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլ տարբերակ չկա, պետք է հարթենք ավելի առողջ հասարակություն տանող ճանապարհը. Թորոսյան

© Sputnik / Aram NersesyanАрсен Торосян
Арсен Торосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության ոլորտի համար 2019–ը բուռն տարի էր, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկը։ Sputnik Արմենիան զրուցել է նախարարի հետ` ամփոփելով ոլորտի ամենահնչեղ հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Այս տարի ՀՀ առողջապահության նախարարությունը օրենսդրական մի շարք նախաձեռնություններով հանդես եկավ, որոնք բավականին քննարկվեցին` հնչեցին ինչպես քննադատություններ, այնպես էլ դրական կարծիքներ։ Sputnik Արմենիան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ամփոփել է անցնող տարին` անդրադառնալով քննարկվող վերջին նախագծերին։

Առողջապահական պարտադիր ապահովագրություն

ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ծառայություններն անվճար դարձնելու նպատակով նոյեմբերին նախարարությունը հանդես եկավ առաջարկով, ըստ որի` պետք է նոր հարկատեսակ կիրառվի ու բոլոր աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձերից 4-6 տոկոսի չափով պահում կատարվի։ Արսեն Թորոսյանի խոսքով` եթե նայենք կառավարության, «Իմ քայլի» նախընտրական ծրագիրը, ապա կտեսնենք, որ կարմիր թելով գնում է առողջապահության ապահովագրության հարցը։ Նախարարը կարծում է, որ եթե նախագիծը չընդունվի, սա կնշանակի` նորից դոփելու ենք տեղում։

Дректор МЦ Астхик Асатур Асатрян и министр здравоохранения Арсен Торосян перед началом пресс-конференции по поводу пересадки печени (25 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հանուն առողջության. նախարար Թորոսյանի կասկածներն ու առաջարկները. ինչ է նախատեսում փաթեթը

«Մեր ընտանիքների 25 տոկոսի համար առողջապահական ծախսերը հավելյալ բեռ են, որը պետք է ինչ-որ կերպ թեթևացնել։ Առանց հավելյալ միջոցների ներգրմամբ` առողջապահության ոլորտը շատ դանդաղ կզարգանա»,–ասում է նախարարը։

Նրա խոսքով` աշխատավարձերից պահվող տոկոսի չափը կարող է փոխվել` բարձրանալ կամ նվազել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Օրինակ, եթե պետությունը հաջորդ տարի իր վրա վերցնի կենսաթոշակառուների առողջապահական ծախսերը, ապա աշխատավարձերից նախատեսված պահումը կարող է 1.5-2 տոկոսով նվազել։

Որքան արժե առողջապահական ապահովագրությունը տարբեր երկրներում

Անդրադառնալով ֆինանսների նախարարության` առողջապահական ապահովագրության ներդրմանը դեմ լինելուն` Թորոսյանը նշեց, որ եթե դեմ են, պետք է այլ առաջարկով հանդես գան։ «Առողջապահական ծախսերը, միևնույն է, արվում են, ուղղակի մարդիկ հիմա դա անում են մեքենան վաճառելով, վարկ վերցնելով։ Այսինքն` հարցը դնել այնպես, որ ծրագրի ներդրումը կհարվածի տնտեսությանը սխալ է»,–ասաց նախարարը` հավելելով, որ կառավարության և հանրության աջակցությունն է պետք, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի։

Հակածխախոտային օրենքը

Արսեն Թորոսյանը կարծում է, որ ծխողների թվի նվազեցման ամենակարևոր գործոնը ծխախոտի բարձր գինն է։ Սակայն, ըստ նրա, կան էլի ազդեցիկ գործիքներ, որոնցից մեկն էլ փակ տարածությունում ծխելն արգելելն ու 18 տարեկաններից ցածրերին ծխախոտի վաճառքը սահմանափակելն է։ «Հայաստանում ծխում է բնակչության փոքրամասնությունը` 28 տոկոսը, սակայն մենք պետք է գնանք օրենսդրական փոփոխության ու փակ տարածություններում արգելվի ծխելը, որպեսզի այս թիվը ոչ միայն չավելանա, այլ նաև նվազի։ Աշխարհում շատ քիչ երկրներ են մնացել, որ այս հարցին չեն անդրադարձել ու նման նախագիծ չունեն»,–ասաց նախարարը։

© Sputnik«Այլ տարբերակ չկա. պետք է հարթենք ավելի առողջ հասարակություն տանող ճանապարհը». Թորոսյան
Այլ տարբերակ չկա, պետք է հարթենք ավելի առողջ հասարակություն տանող ճանապարհը. Թորոսյան - Sputnik Արմենիա
«Այլ տարբերակ չկա. պետք է հարթենք ավելի առողջ հասարակություն տանող ճանապարհը». Թորոսյան

Թորոսյանը ծխելու դեմ պայքարի շրջանակներում շրջանառության մեջ դրված նախագծի հետ կապված հաճախ փարիսեցիություն է տեսնում։ Կան մարդիկ, որ ասում են` ծխելու դեմ պայքարն առողջապահության ոլորտի թիվ մեկ խնդիրը չէ ու լավ կլինի` նախարարությունը կարևոր գործերով զբաղվի։ Ըստ Թորոսյանի` ծխելու դեմ պայքարը ՀՀ բնակչության առողջության ամենակարևոր խնդիրներից մեկն է, և եթե հիմա այս խնդիրը չլուծվի, տարիներ անց մահացության ցուցանիշը բարձրանալու է, սրտի իշեմիկ հիվանդությունները, քաղցկեղի տարածվածությունն` աճեն։ Թորոսյանը նշեց` այլ տարբերակ չկա` պետք է հարթենք ավելի առողջ հասարակություն տանող ճանապարհը։

Ծխողները դժգոհ կլինեն. ծխախոտի վաճառքը սահմանափակող օրինագիծը հավանության արժանացավ

Հիշեցնենք, որ դեռ 2017–ին առողջապահության նախարարությունն օրենքի նախագիծ էր մշակել ու ներկայացրել նախկին կառավարությանը, ըստ որի` փակ տարածություններում ծխելու համար տուգանք էր նախատեսվում։ Կառավարությունը, սակայն, 2018–ին նախագիծը հետ էր ուղարկել։ Այս տարի նախարարությունը կրկին լրամշակված նախագիծը շրջանառության մեջ դրեց։ Համաձայն դրա` փակ տարածություններում ծխելու համար 50 000 դրամ և ավելի տուգանք է նախատեսվում։

Նշենք` Արսեն Թորոսյանն առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018–ի մայիսի 12-ից։

Լրահոս
0