Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել ֆոտոբանկРеактивная система залпового огня "Смерч"
Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Եթե ՀԱՊԿ երկրները դադարեն Ադրբեջանին զենք վաճառել, երկիրն այլ մատակարարներ կգտնի, ինչը կհանգեցնի սպառազինության էլ ավելի խիստ մրցավազքի։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից, դա բացասաբար կազդի Ղարաբաղյան հակամարտության լուծման վրա։ Այս մասին ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը` մեկնաբանելով այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։

Հայկական վարորդական վկայականների հարցը Ռուսաստանում մոռացության չի մատնվել. Կոսաչյով

Председатель Комитета Совета Федерации по международным делам Константин Косачев (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

«Ցանկացած հակամարտության մեջ (ոչ միայն ղարաբաղյան) դիսբալանսն ապակայունացնում է իրավիճակը, կողմերից մեկի մոտ իրական կամ երևակայական հնարավորություն է ստեղծվում հաղթել զինված հակամարտության մեջ։ Մեր խորին համոզմամբ` այս տարածաշրջանում ռազմական բալանսն այս հակամարտությունը ոչ ռազմական, ոչ մարտական վիճակում պահելու պարտադիր պայմաններից է», – ասաց Կոսաչյովը։

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով է համագործակցում։ Երևանը Ռուսաստանի ՀԱՊԿ գործընկերն ու դաշնակիցն է։ Դա պաշտպանական դաշինք է։ Ադրբեջանի հետ Ռուսաստանը նման հարաբերություններ չունի, այդ պատճառով էլ մատակարարումները տարբեր պայմաններով են իրականացվում։

Կոսաչյովի խոսքով` Ռուսաստանում գիտեն, որ տարբեր բլոկներ, սպառազինության տարբեր համակարգեր ներկայացնող զինվորականները միշտ ուզում են ցույց տալ` ով է ավելի ուժեղ, ու դա իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնում։

ՀԱՊԿ-ին անդամագրվելու հարցն Ադրբեջանի համար քաղաքական սակարկության թեմա է. Բադալյան

Երկրորդ բաղադրիչն ուժերի հավասարակշռության խախտումն է։ Այստեղ ուժերի բալանսն անմիջապես մարտական գործողությունները չվերսկսելու լուրջ երաշխիք է։

«Անմիջական լայնածավալ մարտական գործողությունները հետ կմղեն հակամարտությունը դեպի սկզբնական փուլ ու կզոյացնեն բոլոր այն կողմերի ջանքերը, որոնք փորձում են լուծել այդ հարցը, այդ թվում նաև Ռուսաստանի ջանքերը։ Մենք չէինք ուզենա, որ նման բան պատահեր», – նշեց Կոսաչյովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հավաքական  անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերները գնալով ավելի լավ են ընկալում Հայաստանի փաստարկները Ադրբեջանին զինելու դեմ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала