00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը իմաստ ունի, եթե հավատարիմ ես քեզ. Բուլղարիայում հիշում են ռեժիսոր Գրիգոր Ազարյանին

© Photo : Bistra Boshnakova / Radio BulgariaРежиссер Крикор Азарян
Режиссер Крикор Азарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուլղարիայի Մշակույթի ազգային պալատի դահլիճներից մեկը կրում է Ազարյանի անունը։ Բայց այդ հայտնիության հետևում թաքնվել է հասարակ ու համեստ մարդ։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Գրիգոր (Կրիկոր) Ազարյանը` Բուլղարիայի ամենահայտնի թատերական ռեժիսորներից մեկը, մահացել է 10 տարի առաջ։ Ազարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նրան հիշել են գործընկերները, ընկերները և այրին` բանաստեղծուհի Վալենտինա Ռադինսկան։

Дмитрий Шостакович, Арам Хачатурян и Николай Голованов - Sputnik Արմենիա
«Ընկերներս ինձ «վարակեցին» Խաչատրյանով». ռեժիսորը պատմում է «Սուսերով պարի» պատմությունը

Ընկերները մինչև հիմա հիշում են նրա բառերը. «Մարդը թույլ արարած է, նրան բնորոշ է մոռանալը։ Ինձ հուզում է ոչ թե այն, թե ինչպես է ապրում մարդը, այլ այն, թե ինչի համար է նա ապրում։ Կյանքը իմաստ ունի, եթե դու հավատարիմ ես մնում քեզ»։

Ազարյանը ծնվել է Պլովդիվում 1934թ–ին, հազարավոր այն հայկական ընտանիքներից մեկում, որոնք անցել էին գաղթի ճանապարհով։ Բոլոր հայ երեխաների նման նա իմացել է «ցավդ տանեմ» բառերը։ Իսկ երբ մեծացել է, մտորել է` մարդը ընդունա՞կ է տանել ուրիշի ցավը։ Մահից կես տարի առաջ, երբ ծանր հիվանդ էր, նա հարցազրույցներից մեկում ասել է. «Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց դա ճիշտ չէ։ Մարդը չի կարող վերցնել ուրիշի ցավը։ Կարող ես կարեկցել, բայց տանել չես կարող... Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլիներ աշխարհը, եթե մենք զգայինք ցավը, որը պատճառում ենք։ Աշխարհը բոլորովին այլ կլիներ»։

Ինչպես բլոկադային Լենինգրադից փրկված Վարվառան իր երջանկությունը գտավ Հայաստանում

Այսօր Գրիգոր Ազարյանի անունը կրում է Բուլղարիայի Մշակույթի ազգային պալատի դահլիճներից մեկը։ Նրան կոչել են «թատրոնի իմաստուն»։ Բայց տաղանդի, հայտնիության և ահռելի էրուդիցիայի հետևում թաքնվել է բացառապես համեստ մարդ, որին խորթ է եղել մեծամտությունը։ Նրա համար ոչ ոք երկրորդ կարգի մարդ չի եղել։ Ինչպես հիշում է նրա կինը, յուրաքանչյուրը, ով խոսել է նրա հետ, պարզություն և ջերմություն է զգացել։

«Նրան քիչ են հետաքրքրել կենցաղային հարմարությունները, նրան առանձնապես չի հուզել, թե ինչ է ուտում, ինչպես է հագնվում։ Ինձ զարմացնում էր նրա պրոֆեսիոնալ «հիգիենան»։ Նա երբեք վատ բան չէր ասում իր գործընկեր ռեժիսորներին կամ դերասաններին և չէր հանդուրժում, երբ իր ներկայությամբ էին այդպես խոսում», – պատմում է նա։

Сенсей Вартан Папикян - Sputnik Արմենիա
Ինչով է զբաղվում կարատեի հայ չեմպիոնը Բուլղարիայում. տեղական լրատվամիջոցի անդրադարձը

Թե ինչպիսին պետք է լինեն ռեժիսորը և դերասանը հարցին, նա շատ պատասխաններ է ունեցել։ Դրանցից գլխավորը` դերասանը պետք է մարդ լինի։ Իսկ ինչպիսի՞ մարդ պետք է նա լինի։

«Ամենակարևոր և դժվար բանը մարդ լինելն է։ Իսկ դրա համար բաղադրատոմսեր չկան», – խոստովանել է նա։

Նրա վերջին աշխատանքը դարձել է «Բալենու այգին»։ Դրա բեմադրությունն ավարտել է մահից առաջ։ Լինելով ծանր հիվանդ` Ազարյանը մինչև վերջ ներկա է եղել փորձերին։ Իսկ երբ չի կարողացել գնալ, նրան փոխարինել է հավատարիմ գործընկեր Կարո Աշիկյանը։ Պրեմիերայից առաջ Ազարյանը նամակ է թողել արտիստներին։

Բուլղարացի թուրքն օգնել է հայերին․ Վեժդի Ռաշիդովին պարգևատրել են մարդասիրության համար

«Թանկագին գործընկերներ, մի բան եմ խնդրում. բեմ դուրս գալուց առաջ տասը վայրկյան մտածեք, թե ինչ է որոնում կյանքում ձեր հերոսը կամ հերոսուհին։

Վստահ եմ, որ նրանք նույն բանը չեն ուզում, ինչ դուք` տպավորություն ստեղծել, դուր գալ մարդկանց, հայտնի դառնալ։ Այդ ժամանակ դուք կհասկանաք, որ դուք չպետք է խաղաք, դուք պետք է խոստովանեք ձեր վախերը և հույսերը։ Եղեք անկեղծ և տպավորիչ։ Ձեր` Գոկո Ազարյան»։

Պրեմիերայի ժամանակ նա մոտեցել է բեմին, հաղթահարել աստիճանները, բարձրացել և վերջին անգամ գլուխ խոնարհել հանդիսատեսի առաջ։

Լրահոս
0