Փաշինյանն առաջարկել է ՀԽ նախագահի պաշտոնում նշանակել Ստյոպա Սաֆարյանին

© Sputnik / Aram NersesyanСтолетие Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սաֆարյանի թեկնածությունը Փաշինյանն առաջարկել էր «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ստոյպա Սաֆարյանը ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ 

Սաֆարյանը, որ ներկա էր նիստին խոստացավ լինել իրական կամուրջ հանրության ու կառավարության միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ՀԽ–ը լավ վիճակում չէ և որ դրա նպատակահարմարության հարցը ստեղծման օրվանից հարցականի տակ է եղել։
«ՀԽ նախագահի առաքելությունը շատ ծանր է։ Այն ստեղծման օրից մի նախագահ է ունեցել, դուք երկրորդն եք։ Ձեր առաջ դրված է բարդ խնդիր. Սա ՀԽ վերջին շանսն է ապացուցելուայդ կառույցի նպատակահարմարությունը, որպես կառավարության խորհրդատվական մարմին»,– ասաց վարչապետը` իր կողմից խոստանալով օժանդակել ՀԽ կայացմանը։

Սաֆարյանի թեկնածությունը Փաշինյանն առաջարկել էր «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի պահանջով։

Բանն այն է, որ ՀԽ նախագահի թեկնածության առաջադրումը օրենքը վերապահում է վարչապետին։ ՀԽ 45 անդամից բաղկացած կազմի լիարժեք ձևավորումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը նրանցից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում:

Ստյոպա Սաֆարյանը ՀԽ անդամ է 2019թ–ի օգոստոսի 8-ից։ Նշանակվել է վարչապետի առաջարկով։

ՀԽ նորանշանակ նախագահը քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության կազմում։ 2007 թ.-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ղեկավարել է ԱԺ համանուն խմբակցությունը։

2013 թ. –ին «Բարև Երևան» խմբակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2014 թ. –ին հիմնադրել և ղեկավարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը:

2019 թ.–ին ՀՀ վարչապետի առաջարկով նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։

Հիշեցենք` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր 2019թ–ի նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց։

Լրահոս
0