00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախորդ 1.5 տարվա ընթացքում ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял участие на праздничном заседании по поводу для сотрудника нацбезопасности (19 декабря 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял участие на праздничном заседании по поводу для сотрудника нацбезопасности (19 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով` ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վրա, պետք է կենտրոնանա սահմանադրական կարգի պահպանության և բռնության բացառման խնդիրների վրա։

ԵՐԵՎԱՆ, 19 Դեկտեմբեր — Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Исполняющий обязанности главы СНБ Эдуард Мартиросян на заседании руководящего состава СНБ (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ խորհրդի նիստ է անցկացվել

«Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով: Եվ հենց հատուկ եմ ընդգծում, որ շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործառույթներն առնչվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, առանց բացառության, նրա անվտանգության շահերին: Ես բազմիցս եմ ասել, որ Մենք երկրի անվտանգությունն ապահովող մի քանի ինստիտուտներ, կառույցներ ունենք, և այդ կարևոր կառույցներից մեկն Ազգային անվտանգության ծառայությունն է: Որպես վարչապետ կարող եմ արձանագրել, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը»,–ասել է Փաշինյանը:

Հայաստանում խաբել են ՌԴ–ի և Ղազախստանի քաղաքացիներին. ԱԱԾ–ի նոր բացահայտումը

Նա նշել է, որ ԱԱԾ հասցեին հնչող քննադատությունների ֆոնին պետք է  արձանագրել մի բան, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը անտեսանելի է հանրության համար: «Երբ անվտանգությունը կա, սովորաբար այդ անվտանգության առկայության համար շնորհակալություն ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետև դա համարվում է մի բան, որ ինքնին ենթադրվում է, ինքնին ներկա է և ինքնին պետք է լինի: Այն, որ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բնականաբար, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ: Ես ուզում այս առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել ԱԱԾ-ին, նրա բոլոր աշխատակիցներին իրենց կատարած ծառայության համար»,–ասել է նա:

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Երևանի նախկին քաղաքապետը խոշոր չափերի կաշառք է ստացել. ԱԱԾ–ում քրգործ է հարուցվել

Վարչապետը ցավով է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս այնպիսի անվտանգային միջավայրում չէ, որպեսզի հնարավորություն ունենանք ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված խնդիրները, անվտանգության ներկայությունը: «Մենք անվտանգության երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու, ընդ որում՝ կապված նաև միջազգային, տարածաշրջանային իրավիճակի հետ, սկսած ահաբեկչության, մեր սահմանների անվտանգության մարտահրավերներից և այլն, և այսպես շարունակ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այսօր ամենավերջին տվյալներով, Հայաստանի Հանրապետությունը տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում: Եվ պատկերացնում եք, հակամարտություն ունեցող, չորս սահմանից 2 փակ սահման ունեցող երկիրը հանկարծ հայտնվում է աշխարհի անվտանգ երկրների շարքում: Սրանք բաներ են, որոնք, ցավոք, շատ դեպքերում չի նկատվում»,–ասել է կառավարության ղեկավարը:

Դավիթ Սանասարյանի հաղորդումը շորթման մասին` չի հաստատվել. գործը կարճվել է

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ, դիտարկումներ են եղել, թե ինչքանով է ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է այն ժամանակներում նաև, երբ ինքը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կագավիճակում: «Բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում ԱԱԾ-ն, աշխատում է տարբեր պայմաններում, տարբեր միջավայրերում: Բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն և իր գործունեության հասկանալի նրբություններով երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում:

Речь президента ФФА Артура Ванецяна перед началом финала Кубка Армении по футболу (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը

Եվ ես, այո՛, նաև այդ պատճառով, այո՛, նաև այսօր՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն: ԱԱԾ-ն բառիս բուն իմաստով ազգային անվտանգության ծառայություն պետք է լինի առանց բացառության բոլոր իշխանությունների գործունեության ժամանակ»,–իր խոսքում նշել է ՀՀ վարչապետը` հավելելով, որ ԱԱԾ–ի գործունեությունը` իր բոլոր նրբություններով առանց որևէ մի տոկոսային վերապահման, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, ազգային շահերին, պետական շահերին։

«Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները վնասեն ՀՀ–ի անվտանգությանը». Վանեցյան

«Եվ ես կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է նաև, որ մենք առաջիկա տարիներին շատ հավասարակշռված քայլերով այնպիսի բարեփոխումներ իրականացնենք ԱԱԾ-ում, որ նրա գործունեությունը դառնա առավել արդյունավետ: Եվ մասնավորապես, այո՛, ես համաձայն եմ բոլոր այն դիտարկումների հետ, որ ժամանակի ընթացքում ԱԱԾ-ն գուցե ավելի պակաս ջանք պիտի գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև դրա համար պետք է ձևավորվեն առավել արդյունավետ ինստիտուտներ և ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա մասնավորապես, հակահետախուզության խնդիրների վրա, պետք է կենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վրա, պետք է կենտրոնանա սահմանադրական կարգի պահպանության և բռնության բացառման խնդիրների վրա»,–ասել է Փաշինյանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով և մեդալներով, վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:

Լրահոս
0