Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մարտի 1–ի իրադարձություններից տուժած անձին ցուցմունք չտալու դիմաց գումար ու պաշտոն են խոստացել։ Ոստիկանությունը հրապարակել է այդ մասին վկայող տեսանյութը։

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Роберт Кочарян с адвокатами на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Դու ձենդ կտրիր». «Մարտի 1-ի» դատավարությանը փաստաբանն ու դատախազը վիճեցին

Աղվան Վարդանյանը լծվել է Ռոբերտ Քոչարյանին ազատելու գործին

«Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Առաջարկում ենք փոխել Քոչարյանի խափանման միջոցը. մշակույթի գործիչների հայտարարությունը

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել են խուզարկություններ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Լրահոս
0