00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ բացվեն ու չփակվեն. ինչու չի ավելանում ՓՄՁ–ների քանակը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsПроизводство бочек для коньяка
Производство бочек для коньяка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020թ.-ին ՀՀ կառավարությունը պատրաստվում է կրկնապատկել ՓՄՁ–ների աջակցության գումարը և հույս ունի, որ ՓՄՁ–ների թիվն էլ կավելանա։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկություններն արտադրանք են տալիս հիմնականում մարզերում, իսկ մայրաքաղաքում գործողներն ավելի շատ կենտրոնացած են ծառայությունների մատուցման վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով այս ոլորտում պետության վարած քաղաքականությունը, ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։

Նրա խոսքով` պետության աջակցությունը սկսնակ ձեռներեցներին առավելապես կենտրոնացած է մարզերի վրա։

Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «ՓՄՁ-ն ավելի ազատ է դարձել ու սկսել է ավելի շատ հարկ վճարել»

«Եթե ինչ–որ բացառիկ, շատ հետաքրքիր գաղափարներ լինեն նաև Երևանից, կարող ենք բացառություններ անել, բայց մեր հիմնական շեշտը մարզերն են»,– ասաց նա։

Պետության հիմնական աջակցությունը սկսնակ գործարարներին արտահայտվում է ֆինանսական բնագավառում։ Բայց ոչ թե գումար է տրամադրվում նրանց, այլ բանկային երաշխիք, քանի որ նոր բիզնես սկսող վարկառուների նկատմամբ բանկերը մեղմ ասած վստահություն չեն տածում։

«Մենք ոչ թե վարկ ենք տրամադրում, այլ վարկային երաշխիք, որպեսզի բանկը, վստահ լինելով, որ այդ վարկը վերադարձվելու է, իր համար ռիսկային չէ, տրամադրի այն։ Այս պահին 74 կազմակերպություններում միջինը 5 մլն դրամի վարկային երաշխիք է տրամադրվել»,– ասաց փոխնախարարը։

«Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ». Փաշինյան

Վարկ ստանալու համար սկսնակ ձեռներեցները պետք է նախ անցնեն պետության կողմից կազմակերպվող ուսումնական վերապատրաստման դասընթացները, կազմեն բիզնես ծրագիր։ Եվ եթե ծրագիրն իրատեսական է, ստանան պետության երաշխավորությունը բանկում։

Մինչև հիմա պետությունը 100 տոկոսով էր երաշխավորում վարկի վերադարձը, բայց, բանակցությունների արդյունքում կառավարությանը հաջողվել է բանկերի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել 25-30 տոկոսի շուրջ։

Рабочий за сборкой телевизора на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван - Sputnik Արմենիա
Որտե՞ղ են նոր ստեղծված աշխատատեղերը. ՓՄՁ–ները սպասողական վիճակում են

Այս փոփոխությունը, Նաիրա Մարգարյանի խոսքով, հնարավորություն կտա հաջորդ տարի եռապատկել վարկավորվող ձեռնարկատերերի քանակը։

«Երբ որ երաշխիք ես տրամադրում, դու փաստացի նաև գումար ես սառեցնում այդ բանկի հաշվեհամարի վրա, որ, եթե ՓՄՁ–ն գումարը չվերադարձնի, բանկն այդ գումարով ապահովվի»,– պարզաբանեց փոխնախարարը։

2020թ.–ին Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել նաև ՓՄՁ–ների աջակցությանն ուղղվող ընդհանուր դրամագլուխը, որը բաղկացած կլինի ինչպես պետական բյուջեի, այնպես էլ դոնորական կազմակերպությունների տրամադրած միջոցներից։

Նշենք, որ այս տարի ՓՄՁ զարգացման ծրագրերին ընդհանուր առմամբ ուղղվել է 1.8 մլրդ դրամ։

Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում այս պահին շուրջ 68 500 ՓՄՁ է գործում։ Լրագրողների դիտարկմանը, թե դրանց թիվը նախորդ տարվա համեմատ չի ավելացել, Նաիրա Մարգարյանը պատասխանեց. «Մի կողմից դրանք ավելանում են, բայց մյուս կողմից էլ` փակվում են։ Մենք փորձելու ենք մեր աջակցության շնորհիվ ոչ միայն խթանել, որ ստեղծվեն, այլև օգնենք, որ չփակվեն»։

Ավինյանը «Բենք օֆ Չայնա» բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային հնարավորությունները

Հիշեցնենք` 2018թ–ի տվյալներով Հայաստանում գրանցված էր 79 747 ՓՄՁ, որոնց ավելի քան 90 տոկոսը գերփոքր ձեռնարկություններն էին։ Իսկ միջին ձեռնարկությունների ընդհանուր թիվը շուրջ 1000 էր։ ՓՄՁ–ների 53%-ը տեղակայված էր Երանում, 47-ը` մարզերում։ Ընդ որում, մարզային ձեռնարկությունների հիմնական մասը գործում էին Երևանին սահմանակից Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում։

Լրահոս
0