Զինկոմիսարիատի սենյակի հատակի փլուզման հետևանքով տուժածներից երեքի վիճակը կայուն ծանր է

© Sputnik / Asatur YesayantsОказание медицинской помощи пострадавшему при обрушении в здании военкомата Эрику Варданяну (19 декабря 2019). Еревaн
Оказание медицинской помощи пострадавшему при обрушении в здании военкомата Эрику Варданяну (19 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարզվել է, որ փլուզվել է զինկոմիսարիատի առաջին հարկի դահլիճի հատակը` մոտ 30 քմ:

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում սենյակներից մեկի հատակի փլուզման հետևանքով տուժածներից երեքի վիճակը կայուն ծանր է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Обрушение в здании военкомата (19 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գմփոց լսվեց, մարդիկ դուրս վազեցին. ականատեսը` զինկոմիսարիատի սենյակի հատակի փլուզման մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ։

«Բժիշկները Նաիրա Մ.-ի, Հայկ Մ.-ի (ծնված 2001 թ.) և Էրիկ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։ Մնացած տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ը հայտնում է նաև, թե ովքեր են մյուս տուժածները. հիվանդանոցից դուրսգրվածներն են` Արթուր Մ.-ն (ծնված 2001 թ.), Խաչատուր Թ.-ն (ծնված 2001 թ.), Գրիգոր Թ.-ն (ծնված 2001 թ.), Միհրան Ա.-ն (ծնված 2001 թ.), Ժորա Ա.-ն (ծնված 2001 թ.), Ռաֆիկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Աշոտ Ի.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2000 թ.), Տիգրան Հ.-ն (ծնված 2001 թ.), Արտաշես Ն.-ն (ծնված 2001 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 1957 թ․)։

Ինչ է կատարվել Երևանի N1 զինվորական կոմիսարիատում. տեսանյութ

Պարզվել է նաև, որ փլուզվել է զինկոմիսարիատի (2 հարկանի շինություն) 1-ին հարկի դահլիճի հատակը` մոտ 30 քմ:

Հիշեցնենք, որ այժմ հիվանդանոցում գտնվող Նաիրա Մ.-ն և Հայկ Մ.-ն մայր ու որդի են. տղան զորակիչ է։ Իսկ մյուս տուժածը` Էրիկ Վ.-ն, նույնպես զորակոչիկ է։

Լրահոս
0