00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

© Sputnik / Aram NersesyanГероиня проекта "Ты не один" Элен Мкртчян
Героиня проекта Ты не один Элен Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղջնակը հավատում է իր հաջողությանն ու ուժերին։ Վստահ է` կգրավի այդ տիտղոսը, հետո էլ հայտնի երգչուհի կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik, Նանա Մարտիրոսյան. 8–ամյա Էլեն Մկրտչյանի ամբողջ կյանքը պտտվում է «Միսս Հայաստան» դառնալու երազանքի շուրջ։ Հենց այդ նպատակն էլ փխրուն փոքրիկին մեկ տարի շարունակ ուժ է տվել Յուինգի սարկոմայի դեմ պայքարելու ու այն հաղթահարելու համար։ Նրա առաջին բեմելը չի կայացել վիրահատության ու քիմիաթերապիաների պատճառով։ Էլենը, սակայն, երազանքին ևս մեկ քայլ մոտեցավ վերջերս, երբ հենց արյունաբանական կենտրոնում տոնական մթնոլորտում հայտնեցին նրա բուժված լինելու մասին ու առաջին անգամ հեռուստատեսությամբ ցույց տվեցին։

© Sputnik / Aram NersesyanԷլեն Մկրտչյանը
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էլեն Մկրտչյանը

«Այդ օրը նորից սկսեցի ժպտալ ու լիարժեք հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Աստծուց անընդհատ համբերություն էի խնդրում, ու Նա մեզ պարգևատրեց»,-արցունքները հազիվ զսպելով, ասաց Էլենի մայրը` Ռիմա Վարդանյանը։

© Sputnik / Aram NersesyanԷլենն ու իր մայրիկը` Ռիմա Վարդանյանը
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էլենն ու իր մայրիկը` Ռիմա Վարդանյանը

Նա պատմեց, որ դստեր մոտ ամեն ինչ սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին` կողոսկրերի ցավից, հետո հետազոտության արդյունքները շոկային էին։ Երեխայի մոտ չարորակ ուռուցք էր ախտորոշվել։

Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը

Չնայած Էլենն այդ օրերի մասին չի խոսում, բայց հիշում է, որ ամենադժվարն առաջին կուրսն էր. անընդհատ սրտխառնոց ուներ, ոչինչ չէր կարողանում ուտել և հիվանդասենյակից դուրս չէր գալիս։ Փոխարենը` սրսկումներից ու կատետորից այլևս չի վախենում, որովհետև հաստատ գիտի` առողջացել է նաև դրանց շնորհիվ։

© Sputnik / Aram NersesyanԷլեն Մկրտչյանը
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էլեն Մկրտչյանը

«Երբ հիվանդանոցում էի, շատ էի ուզում 15 օրով տուն գնալ։ Կարոտել էի ընտանիքիս, հատկապես եղբայրներիս։ Մեկ էլ ընկերուհուս` Էլենին։ Մենք պայմանավորվել ենք, որ քույրիկներ ենք, որովհետև ես քույրիկ չունեմ, իսկ իրենը հեռու է»,-պատմում է Էլենը։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Մեկ շաբաթից ավել է` աղջնակը հիվանդանոցում չի գիշերում։ Առաջին բանը, որ արել է տուն վերադառնալուց հետո, ընկերուհու նվիրած սիրուն ու երկարականջ սպիտակ նապաստակին գրկելն է եղել։ Հետո խնամքով դասավորել է խաղալիքների իր ամբողջ հավաքածուն`սիրո առանձին չափաբաժին հատկացնելով «Քաչալիկին»` իր ամենասիրելի տիկնիկին։ Ինքն ու տիկնիկը հիմա շատ նման են իրար. երկուսն էլ մազեր չունեն։

© Sputnik / Aram NersesyanԷլեն Մկրտչյանը
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էլեն Մկրտչյանը

Էլենն իրեն նաև հայտնի մուլտֆիլմի արքայադստերն է նմանեցնում` նա էլ է քնել շատ սիրում։ Մեկ էլ` ուզում է դեղին գույնի շատ շորիկներ ունենալ ու ամեն առիթի` հենց արևի գույնի զգեստ հագնել։ Վստահ է, որ մայրիկը կգնի իր համար այդ զգեստները, որովհետև հենց նա է իրեն ամենաշատը սիրում աշխարհում։

«Սերը այն է, որ ես մամային եմ սիրում, իսկ ինքը` ինձ»,–ասում է աղջնակն ու ծիծաղում։

© Sputnik / Aram NersesyanԷլենն ու իր մայրիկը` Ռիմա Վարդանյանը
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էլենն ու իր մայրիկը` Ռիմա Վարդանյանը

Նա նաև բժիշկներին է սիրում։ Նույնիսկ կար ժամանակ, որ երազում էր բժիշկ դառնալու մասին, սակայն հիմա մտափոխվել է. դժվար գործ է։ Պլանավորել է «Միսս Հայաստան» դառնալ, իսկ հետո երգարվեստով զբաղվել։ Եղբայրները դեմ են, որ ինքը հեռուստացույցով երևա, բայց վստահ է` այդ խոչընդոտն էլ կհաղթահարի, կզարգացնի յութուբյան բլոգն ու կհասնի իր բոլոր երազանքներին։

Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

Նշենք, որ Sputnik Արմենիան «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։ Նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Հիմնադրամն օգնում է երեխաներին հաղթահարել քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

Լրահոս
0