00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ռուսաստանը հույս ունեն «ռեկորդ» սահմանել հարաբերություններում. դեսպանորդ

© Photo : Alexander GuchkovВременный поверенный в делах России в Армении Алексей Синегубов
Временный поверенный в делах России в Армении Алексей Синегубов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի և Մոսկվայի հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ոլորտներում, նախևառաջ` տնտեսական և անվտանգության։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի –Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը կարող են 2 մլրդ դոլարի ռեկորդային ապրանքաշրջանառության հասնել 2019 թվականին։ Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա վեցերորդ նիստաշրջանի շրջանակում անցկացվող «Հայ–ռուսական հարաբերությունները 2019 թվականին. հնարավորությունների նոր պատուհան» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը։

Такси  - Sputnik Արմենիա
Հայկական վարորդական վկայականների հարցը Ռուսաստանում մոռացության չի մատնվել. Կոսաչյով

«Հայաստանի և Ռուսաստանի կապերը, որոնք ամրակցվել են ընդհանուր պատմությամբ, մշակութային և հոգևոր ժառանգությամբ, երկու ժողովուրդների բարեկամությամբ, նրանց միաձուլմամբ` շատ կարևոր և բազմակողմանի են։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ ոչ միայն պահպանում են ժառանգականությունը, այլև շարունակում են զարգանալ»,–ասաց Սինեգուբովը։

Նա նշեց, որ դրանք ռազմավարական գործընկերության և դաշնակցային  բնույթ են կրում։ Երկրների միջև ինտենսիվ երկխոսություն է ընթանում  նաև բարձրագույն մակարդակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն 5 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և 4 անգամ` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Դեսպանորդի խոսքով` փոխգործակցությունն ակտիվ ընթանում է նաև միջկառավարական հանձնաժողովների և խորհրդարանի մակարդակով։

«Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշնակցության կարևորագույն կողմերից է կանոնավոր և ինտենսիվ երկխոսությունն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Խիտ համակարգում է իրականացվում, այդ թվում` արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափով»,–ասաց Սինեգուբովը։

Առանձնակի կարևոր նշանակություն ունեն կապերն անվտանգության ոլորտում։ Սեպտեմբերին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը։ Նախարարն այցելել է նաև 102-րդ ռազմակայան, որի հագեցվածությունն առաջիկայում նախատեսվում է էապես ավելացնել։

«Գյումրու ռուսական ռազմակայանն ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության բաղկացուցիչ առանցքային կառույց է։ Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, նրա տեղակայվածությունը ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին»,– ասաց Սինեգուբովը։

Самолет в небе - Sputnik Արմենիա
Երևանից Ղրիմ կհասնենք մեկ ինքնաթիռով. ռուսական «Իկարը» կանոնավոր չվերթեր կիրականացնի

Սերտ քաղաքական կապերի հետ մեկտեղ, ինտենսիվ և դինամիկ բնույթ են կրում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք տարբերվում են բազմակողմանի փոխգործակցության բարձր մակարդակով։

Նրա խոսքով` Ռուսաստանը շարունակում է առաջատար մնալ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում։  2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,7 մլրդ դոլարի, ինչը Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 27%–ն է։

Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

«Հույս ունենք, որ տարվա արդյունքներով մեզ կհաջողվի ռեկորդային` ավելի քան 2 մլրդ դոլար ցուցանիշի հասնել»,– նշեց Սինեգուբովը։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը։  Կապիտալ ներդրումները մոտեցել են 2.5 մլրդ դոլարի (բոլոր օտարերկրյա ներդրումների շուրջ 45%–ը)։

Ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների ընդհանուր թիվը գերազանցում է երկու հազարը։ Տնտեսության առաջատար ոլորտներում աշխատում է ավելի քան 40 ընկերություն։ Դրանք ընդգրկված են երկրի խոշորագույն հարկատուների ցանկում։

Российско-армянский предприниматель, владелец холдинга Ташир груп Самвел Карапетян на открытии отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

Սինեգուբովը նշեց, որ Ռուսաստանը մշտական հիմքով Հայաստանին ֆինանսական աջակցություն է տրամադրում ՄԱԿ–ի կառույցների գծով։ Սկսած 2010 թվականից` ՄԱԿ–ի ծրագրերի շրջանակում հանրապետությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության ծավալը կազմել է շուրջ 80 մլն դոլար։

Ռուսական բուհերում ուսում է ստանում ավելի քան 6 հազար հայ քաղաքացի, որոնցից ավելի քան 1.5 հազարը` դաշնային բյուջեի հաշվին։

Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

Նա նշեց, որ 2020 թվականին կլրանա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը։ Սա առավել նշանակալից տոներից մեկն է, որը միավորում է Խորհրդային միության երկրներին ու ժողովուրդներին։ ՀՀ վարչապետն արդեն հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք տոնական միջացառումներին։

Սինեգուբովը հույս հայտնեց, որ Հայաստանում տոնը կնշվի համապատասխան մասշտաբով։

Լրահոս
0