Գերմանացի միլիոնատերը կամավորներ է փնտրում, որոնք կհամաձայնեն իր հետ ապրել շքեղ վիլլայում

© Photo : Airbnb LuxeAirbnb Luxe предлагает искусно спроектированное жилье в идеальном состоянии
Airbnb Luxe предлагает искусно спроектированное жилье в идеальном состоянии  - Sputnik Արմենիա
Մեծահարուստներն էլ են իրենց միայնակ զգում։ Նրանցից մեկն ուզում է իրեն ընկերներ գտնել, որոնք իր հետ միասին կվայելեն կյանքը նորզելանդական դրախտում։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի –Sputnik. Գերմանացի գործարար Կառլ Ռեյփենը վիլլա է գնել Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում այն բանից հետո, երբ 2000 թվականին այցելել է այդ երկիր և պարզապես սիրահարվել նրան, գրում է Stuff–ը։

Зурен Бирке у скультуры дудукистов Ваче Овсепяна, Левона Мадояна и Дживана Гаспаряна - Sputnik Արմենիա
Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Նա տեղափոխվել է այդ դրախտային վայրը և սկսել կարգի բերել իր հողակտորը։ Կատարյալ արդյունքի հասնելու համար տասը տարի է պահանջվել։ Այդ տարիները նա միայնակ է ապրել։ Եվ հիմա որոշել է իրավիճակը փոխել և իր դրախտը նոր ընկերներով համալրել։ 

Տղամարդը մինչև 70 տարեկան տասը մարդ է փնտրում, որոնք կհամաձայնեն ապրել 5,6 մլն դոլար արժեցող իր կալվածատանը,  որտեղ նաև «գինեգործարան» և ախոռ  կա։ Հայտարարության մեջ նշված է, որ հյուրերը տանը կարող են ապրել զույգերով, հանդիպել  ընթրիքի ժամանակ, վայելել զրույցները և ծովի հրաշալի տեսարանը, ինչպես նաև օգտվել կղզու այլ բարիքներից։

«Մենք հանցագործություն ենք արել». Էրդողանը կդառնա՞ երկրորդ Բրանդտ

«Եթե ցանկանում եք ապրել հետաքրքիր մարդկանց շրջապատում, ապա սա կարող է հիանալի հնարավորություն դառնալ։ Դուք կարող եք վայելել զբոսանքները, ձկնորսությունը, գնումներ կատարել, կայաքինգով, լողով զբաղվել կամ հետևել թռչուններին ու այլ կենդանիներին»։

Շաբաթվա մարդիկ. Երազանքներ` ստանդարտ և ոչ այնքան

Կառլ Ռեյփենը մեծ կարողության տեր է դարձել սառը սուրճի վաճառք իրականացնելով` համագործակցելով այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպես Nescafé–ն և Coca Cola–ն է։ Բացի այդ, գոյություն ունի նաև բարեգործական հիմնադրամ, որը կրում է մուլտիմիլիոնատիրոջ անունը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала