ՖԻՖԱ–ի մենեջերն ընտրությունից առաջ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

© Sputnik / Asatur YesayantsЖурналисты в пресс-центре наблюдают за заседанием Федерации футбола Армении (23 декабря 2019). Еревaн
Журналисты в пресс-центре наблюдают за заседанием Федерации футбола Армении (23 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ–ին ֆուտբոլի ենթակառուցվածքը զարգացնելու ու կանանց ֆուտբոլին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլում հաջողությունը կախված է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի արդյունավետությունից, ասել է ՖԻՖԱ–ի զարգացման մենեջեր Հեյդի Բեհան ՖԻՖԱ–ի արտահերթ ժողովի բացման ժամանակ։

Тренировка сборной Армении по футболу перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
ՀՖՖ նախագահի թեկնածուներ. որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը կամ ինչ սպասել

ՀՖՖ-ի շուրջ նոր բացահայտումներ են սպասվում. գործին խառն են տեղակալները. «Ժողովուրդ»

Նա շնորհակալություն է հայտնել ՀՖՖ–ին Երևանում ու մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքը զարգացնելու հարցում համագործակցության համար: Նրա խոսքով` դա երկրարաժամկետ ռազմավարություն է, ու ՖԻՖԱՆ–ն պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ ճանապարհին։

Բեհան նաև շնորհավորել է կանանց ֆուտբոլի զարգացման առաջին ռազմավարության ընդունման հետ կապված։

Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին

Բացի այդ` Բեհան ուշադրություն է հրավիրել է այն փաստի վրա, որ հաջողությունը ֆուտբոլում կախված է թիմային աշխատանքից, ինչը վերաբերում է նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչությանը։

«ՖԻՖԱ–ի և անձամբ իմ անունից մաղթում եմ, որ այսօրվա արտահերթ ժողովն արդյունավետ լինի։ Վստահ եմ, որ բոլոր քննարկումներն ու որոշումներն ուղղված կլինեն ֆուտբոլի զարգացմանը»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 23–ին, մեկնարկել է ՀՖՖ նախագահի ընտրությունը։ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու՝ ՀՖֆ գլխավոր քարտուղար, նախկին մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երրորդ թեկնածուն՝ ԽՍՀՄ հավաքականի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս պայքարից և սատարելու է Արմեն Մելիքբեկյանին։

ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 21–ին։

Լրահոս
0