00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Facebook–ը մի ամսով փակվի, նրանց մասին բոլորը կմոռանան. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ակտիվորեն քննարկում Հայաստանում արտահերթ ընտրություն անցկացնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Խորհրդարանում արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին դրույթն իրականում կեղծ է: Այն չի արտացոլում ընթացիկ իրավիճակը և շահագործվում է մարդկանց և ուժերի կողմից, որոնք մնացել են քաղաքական գործընթացներից դուրս։ Նման կարծիք հայտնեց Ազգային ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Пресс-конференция Эдуарда Шармазанова (20 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
2019 թվականին Հայաստանում միայն մեկ բան է թռիչքային աճել. Էդուարդ Շարմազանով

Իշխանության ընդդիմադիրները` ի դեմս Հանրապետական կուսակցության, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որոշ այլ գործիչների, վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ երկրին պետք են արտահերթ ընտրություններ։ Ընդ որում, եթե Քոչարյանը խոսում է իշխանության ձախողումների մասին, ինչն իբր կհանգեցնի ընտրությունների, ապա հանրապետականները հենվում են խորհրդարանում քաղաքական հավասարակշռությունը վերականգնելու անհրաժեշտության վրա։

Քաղաքագետն այլ մտորումներ ունի այդ մասին։ Նա կարծում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը վակուումի մեջ է։ Տարբեր պատճառներով ասպարեզում չեն հայտնվել թարմ, առողջ քաղաքական ուժեր, որոնց հետ կարելի է ավելի բովանդակալից բանավեճ վարել։ Հին իշխանավորներն ուզում են օգտվել այդ վակուումից` պարտադրելով իրենց օրակարգը։

«Ապրիլյան հանձնաժողովը լավ կաներ` Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության». Շարմազանով

Սարգսյանի խոսքով` քարոզչական հնարքները նույնն են` Ղարաբաղյան հարց, իսկ հիմա նաև արտահերթ ընտրություններ։

«Խաղից դուրս մնացած մարդիկ փորձում են հայ հասարակությունում խլացնել առողջ, նշանակալի բանավեճերը։ Հանրային հարթակ են նետվում ինչ–որ շահարկումներ, մեղադրանքներ իշխանությունների հասցեին, խուճապային տրամադրություններ տարածելու փորձեր են ձեռնարկվում։ Այդ ամբողջ աղմուկի միակ նպատակը այլ, նրանցից անկախ օրակարգ ձևավորելը կանխելն է», – ասաց կենտրոնի ղեկավարը։

Նա համոզված է, որ եթե ասպարեզում հայտնվի նոր և առողջ քաղաքական ուժ, նախկին դեմքերի աղմուկը միանգամից կհանդարտվի։

«Իշխանության ընդդիմադիրները պատճառաբանում են տնտեսական բարդությունները, բյուջեում գումարի պակասը, ներդրումների անկումը։ Սակայն նրանց փաստարկները հեշտությամբ փշրում են վիճակագրական տվյալները, որոնք արձանագրում են բյուջետային եկամուտների աճ, նոր ներդրումների հոսք և բնակչության արտահոսքի տեմպերի կրճատում»,–նշեց Սարգսյանը։

Միաժամանակ, բազմաթիվ բացթողումներ կան գործող իշխանությունների կողմից։ Օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջական հայեցակարգի բացակայությունը, նախկին իշխանությունների` գողություն և այլ հանցագործություններ կատարած ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելը։ Սարգսյանը չի բացառում, որ աղմկահարույց քրեական գործերի որոշ մասնակիցների փախուստն այդ հայեցակարգի բացակայության արդյունք է։

Президент РФ В.Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Շարմազանովը խոսել է Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

«Բայց ասվածը չի նշանակում, որ նախկին իշխանությունը վերարտադրության շանսեր ունի։ Այն, ինչ նրանք ասում են և անում, փոթորիկ է մի բաժակ ջրում։ Եթե Facebook–ը մի ամսով փակվի, նրանց մասին բոլորը կմոռանան»,–համոզված է փորձագետը։

Ընդդիմություն պետք է, բայց ոչ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

Նա ուշադրություն դարձրեց այն բանին, որ իշխանության ընդդիմադիրներն ունեն սեփական ԶԼՄ–ները, սեփական հարթակները, նրանք ակտիվորեն օգտվում են դրանցից, ոչ ոք չի սահմանափակում խոսքի ազատությունը։ Բայց նույնիսկ դա չի օգնում նրանց, քանի որ հասարակությունը ոչ մի օրիգինալ գաղափար չի լսում։

Լրահոս
0