00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաթափելով Նախիջևանը` նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացրին. Աննա Նաղդալյան

© Sputnik / Asatur YesayantsАнна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նաղդալյանը նշել է, որ Ագուլիսի ջարդերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ագուլիսի` 100 տարի առաջ տեղի ունեցած  ջարդերին, երբ Նախիջևանի այդ հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի։

«Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես, Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով»,- գրել է նա:

Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Եվ կրկին Նախիջևան. ո՞վ է մեկ բաժակ ջրում փոթորիկ փնտրում

Նաղդալյանը նշել է, որ Նախիջևանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլև նոր դրսևորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջևանը, իրականացրին նաև հայկական մշակութային ժառանգության համակարգված և զանգվածային ոչնչացումը, ինչի հետևանքով ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում և այլուր:

«Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործոցներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսևորում»,- ընդգծել է ԱԳն խոսնակը:

Թուրքիայից Նախիջևան ուղիղ չվերթեր կգործեն

Չնայած դրան, ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում:

Վրեժ` Սիրիայի համա՞ր. ինչպես պատասխանել թուրք–ադրբեջանական զորավարժություններին

Նշենք, որ Ագուլիսն այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։ Նախկինում հայկական մշակութային մեծ քաղաք էր։

 

Լրահոս
0