00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով

© Sputnik / Armenuhi MkhoyanДом-интернат Трчунян
Дом-интернат Трчунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատությունում տիրող «սարսափելի իրավիճակի» մասին հրապարակումից հետո Sputnik Արմենիան զրուցել է և՛ այնտեղ բնակվող երեխաների, և՛ հաստատության աշխատակիցների ու տնօրենի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության շուրջ բարձրացրած աղմուկի հիմնական հեղինակը սաներից մեկն է, որի 18 տարին արդեն լրացել է, բայց շարունակում է մնալ հաստատությունում ու, ինչպես ինքն է պնդում, «վախենալու բան չունի»: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Հաստատության դեմ բան չունեմ, իմ բողոքը տնօրենի ու նրա ընտանիքի անդամների հետ է կապված, որոնք այստեղ են աշխատում: Վարվում են երեխաների հետ այնպես, ինչպես ուզում են»,- նշեց աղջիկը, որն արդեն 15 տարի է` այդ հաստատությունում է:

© Sputnik / Aram NersesyanԹռչունյան տուն
Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով - Sputnik Արմենիա
Թռչունյան տուն

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում անդրադարձել էր «Թռչունյան տուն» հաստատությանը` նշելով, որ մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին։ Ըստ հրապարակման` սփյուռքահայ բարերարներն այցելել են հաստատություն, իրենց հետ տարել են շոգեխաշած պահածոյացված տավարի միս, խտացրած կաթ, որոնցից երեխաները չեն օգտվել, փոխարենը երեխաներին կերակրում են ճաշերով, որոնց մեջ ջուր է և մակարոն՝ առանց կանաչու, փլավ՝ կիսաթթված կաղամբով: Ըստ թերթի` մանկատանը սարսափելի վիճակ է, լվացարանների մոտ օճառներ չկան, այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ են ուղարկել: Բաղնիքներում չկան շամպուններ, ցնցուղը կոտրված է:

Ինչպես Ռուսաստանի մանկատանը հայտնված երեխան փոխեց հայ աղջկա կյանքը

Հաստատության աշխատակիցները Sputnik Արմենիային պատմեցին, որ բարերարները երեխաներին տվել են միրգ, տորթ, հագուստ, սակայն ուշ լինելու պատճառով նրանց բերածը բոլորին չի բաժանվել։ Ըստ տնօրինության` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգնությունը բերվել է առանց ստացական ակտի, որոշվել է ամբողջը պահեստավորել և բաժանել միայն փաստաթղթավորելուց հետո՝ երկուշաբթի, սակայն այդ ընթացքում հենց մանկատնից բարերարներին տեղեկացվել է, որ մնացած սննդամթերքը չի բաժանվել: Նրանք էլ կիրակի եկել են մանկատուն և հայտարարել, որ որոշ բաներ պակասում են:

Հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց բարերարների այցի մանրամասներն ու վստահեցրեց՝ ոչ մի բան չի պակասել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍոնյա Սիմոնյան
Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով - Sputnik Արմենիա
Սոնյա Սիմոնյան

«Եկան 4 կանայք. իրենց հետ բերել էին շատ մեծ քանակությամբ սննդամթերք, հագուստ, կոշկեղեն, մաքրող հեղուկներ, օճառ և այլն: Մի մասն իրենք անձամբ նույն օրը բաժանեցին երեխաներին, մնացածն էլ երեխաներից մեկին հանձնարարեցին տանել իր սենյակ ու բաժանել մյուսներին: Ես չառարկեցի, թեև դա սխալ եմ համարում։ Այս ընթացքում այնքան շատ սնունդ ստացանք, երեխաները ոչ մի բանի խնդիր չունեն, նույնիսկ ուտելու փոխարեն սկսում են մթերքը փչացնել: Ավելի լավ է` մի քանի օր ավելի երկար ուտեն, քան միանգամից ամբողջն իրենց տանք: Արդեն հագեցել և բանանով ու նարնջով ֆուտբոլ էին խաղում»,- պատմեց տնօրենը` վստահեցնելով, որ ամբողջ ուտելիքը մուտքագրվել է ու պահեստավորվել։

© Sputnik / Armenuhi MkhoyanՊահեստավորված ուտելիքը
Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով - Sputnik Արմենիա
Պահեստավորված ուտելիքը

Բարերարների բերած շամպուններն ու տակդիրներն էլ գտնվում են հենց այն աղջկա սենյակում, որը բողոքում է հաստատության տնօրինությունից։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱղջկա սենյակում պահված ապրանքը
Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով - Sputnik Արմենիա
Աղջկա սենյակում պահված ապրանքը

Եղբոր հետ նույն հաստատությունում ապրող աղջիկն ասում է, որ բարերարները չեն վստահել տնօրինությանը և այդ ամենն ի պահ են տվել իրեն, ինքն էլ տնօրինում է` ում և ինչ տա: Նա բողոքեց տնօրենի եղբոր տղայից, որը հաստատությունում ֆիզկուլտուրա է դասավանդում` վստահեցնելով, որ նա հարվածում է երեխաներին: Չհերքեց՝ ինքն էլ տեղն եկած պահին իրենից փոքրերին հարվածել` տեսել–սովորել է։ Հետո բողոքեց «Թռչունյան տան» սննդից և նշեց, որ իր չհավանած կերակուրը շներին է տալիս։

«Կան բաներ, որ ուզած-չուզած ուտում ենք, որպեսզի սոված չմնանք, 4 անգամ սնվում ենք։ Միս կա, բայց այնպես են սարքում, որ չուտես: Վախենալու բան չունեմ, հեռախոս էլ ունեմ ու ամեն ինչ նկարում, ուղարկում եմ, ում որ պետք է: Մարդիկ կան, որոնք իմ կողքին են»,- վստահեցրեց աղջիկը:

Նրա եղբայրը նույնպես խոսեց սննդի մասին` նշելով, որ չի ուտում այն ճաշերը, որոնք չի սիրում։

«Սոված եմ մնում, երբ իմ սիրած ուտելիքը չէ»,- մեզ հետ զրույցում ասաց տղան, բայց նաև նշեց, որ 4 անգամ սնունդ են տալիս։ Նա միևնույն ժամանակ հերքեց, որ հաստատությունում իրենք զրկված են լողանալու հնարավորությունից:

© Sputnik / Armenuhi MkhoyanԹռչունյան տուն
Թռչունյան տուն - Sputnik Արմենիա
1/3
Թռչունյան տուն
© Sputnik / Armenuhi MkhoyanԹռչունյան տուն
Թռչունյան տուն - Sputnik Արմենիա
2/3
Թռչունյան տուն
© Sputnik / Armenuhi MkhoyanДом-интернат Трчунян
Թռչունյան տուն - Sputnik Արմենիա
3/3
Թռչունյան տուն
1/3
Թռչունյան տուն
2/3
Թռչունյան տուն
3/3
Թռչունյան տուն

«Կոնկրետ ես համարյա ամեն օր լողանում եմ: Լողանում եմ շամպունով,– ասաց տղան, բայց հետո հիշելով քրոջ մասին` ավելացրեց,– վերջերս շամպունները վերջացել էին, ու քրոջիցս եմ վերցնում»:

Այն, որ հաստատության սաները սոված չեն, լողանալու խնդիր չունեն, ու նրանց չեն ծեծում, նշեցին ավելի քան 10 տարի այստեղ ապրող աղջիկները, որոնք սկզբում վախենալով իրենց ընկերուհու հայացքից` կցկտուր պատասխաններ էին տալիս, սակայն երբ մենակ մնացին սենյակում, վստահեցրին. «Անձամբ մեզ չեն ծեծել ու սոված չենք»:

Գլխավոր խոհարար Ալինա Պոլեյանն էլ մեզ պատմեց, որ նախապես կազմված ճաշացանկ ունեն` ըստ չափաբաժնի։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱլինա Պոլեյան
Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով - Sputnik Արմենիա
Ալինա Պոլեյան

«Իրենք այստեղ սոված չեն, բոլորին հարցրեք, ոչ թե միայն մեկին: Ոմանք ինչ–որ մեկի թելադրանքով հատուկ բաներ են անում՝ ուտելիքը տանում են տալիս դրսի շներին կամ սկսում են փչացնել այն»,- ասաց նա:

Հավելենք, որ բացի այս խնդրից Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատության ֆինանսավորումն ավելի քան 5 ամիս է՝ դադարեցված է: Սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր, որ կառավարությունն այս երեխաներին աջակցելուց չի հրաժարվում, բայց երեխաները պետք է մեծանան ընտանիքներում ցերեկային ու ճգնաժամային կենտրոնների աջակցությամբ։ Մինչ երեխաները կվերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ կամ կտեղափոխվեն աջակցման կենտրոններ, աշխատակիցներն արդեն 5 ամիս է` գումար չեն ստանում: Հաստատությունն այս պահին ունի 82 երեխա, մոտ 50 աշխատող: 2017 թվականից «Թռչունյան տունը» գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց:

Բռնության հետքեր են եղել. Գյումրիում տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները կրկին մանկատանն են

Լրահոս
0