Անվտանգության համակարգն անջատված է եղել. Ալավերդու ողբերգական դեպքի հետքերով

© Sputnik / Aram NersesyanГород Алаверди, Лори
Город Алаверди, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ալավերդի քաղաքի այն բնակարանում, որտեղ գտել են ընտանիքի անդամների դիակները, վառարանը միացված է եղել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Լոռու Մարզի Ալավերդի քաղաքում ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Այսօր` ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հայտնել են, որ Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի չորս բնակիչների դիակները: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը և բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի և Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաև նրանց՝ 2002 և 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը:

Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնց հետևանքով երկու կամ ավելի անձինք են մահացել):

Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Մարտունիում մայրն ու երեք երեխաները թունավորվել են շմոլ գազից

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Սևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала