00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բրաբուս» վարողներից մինչև ժամկետանց տոլմա. կառավարության նիստի հետաքրքիր դրվագները

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (26 июля 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (26 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նիստն սկսվեց ու ավարտվեց բավականին բարձր տրամադրությամբ։ Կառավարության անդամները թատրոն գնալու հրավեր ստացան ու իմացան` ինչպես սնվել Ամանորին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության` այսօր ընթացող տարեվերջյան նիստը բավական դրական մթնոլորտում անցավ, քանի որ կառավարության անդամների մոտ տոնական տրամադրություն էր։ Մինչև բուն նիստը կսկսվեր, Ամանորի թեմային անդրադարձան ինչպես նախարարները, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Sputnik Արմենիան հետևել է նիստին ու առանձնացրել առավել հետաքրքրաշարժ դրվագները։

Արայիկ Հարությունյանը թատրոն հրավիրեց բոլորին

2020–ի հունվարի 1–ին կառավարության բոլոր անդամները ներկայացման կգնան. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստի ժամանակ գործընկերներին ներկայացման տոմսեր նվիրեց։

Члены правительства во главе с премьер-министром Николом Пашиняном на бизнес-форуме Мой шаг во имя Ширака (20 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
«Գյումրիում իմացել են, որ այդ օրը ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան». Նիկոլ Փաշինյան

«Բոլորին նվիրում եմ Սունդուկյանի թատրոնի «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմս։ Ի դեպ, ոչ թե հրավիրատոմսեր են, այլ տոմսեր»,–ասաց նախարարը։

ՀՀ վարչապետը արձագանքեց, թե Հարությունյանի բախտը բերել է` նախարարությունների թիվը կրճատվել է։

Երբ տոլմա ուտել և երբ է այն ժամկետն անց արդեն

Մինչև նիստը կմեկնարկեր, Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին` մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են, տանտիրուհիներին պետք չէ չարչարել։ Նա նշեց նաև, որ Ամանորի տոնակատարություններն այնպես են կազմակերպել, որ մարդիկ տներից դուրս գան ու միասին նշեն տոնական օրերը։ 

«Ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31–ը չանցկացնեն տոլմա փաթաթելու վրա, քանի որ այն պետք է ուտել թարմ վիճակում։ Բացի այդ, չի կարելի մեկ օրում 5 օրվա ուտելու մթերք պատրաստել։ Մենք պայքարում ենք, որ սուպերմարկետները ժամկետնանց մթերք չվաճառեն, բայց Ամանորին 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկն ու 15 օրվա խոզի բուդն ենք ստիպում, որ մարդիկ ուտեն»,–ասաց վարչապետը։

Կոստանյանը կարող է միլիոն գիրք կարդալ, բայց պետք է ներկայանա նախաքննական մարմին. Քոչարյան

Փաշինյանի խոսքով` Ամանորից առաջ գումարը ճիշտ բաշխելու անհրաժեշտություն է լինում ու մարդիկ մտածում են` որ երշիկից գնել, որից ոչ կամ ինչքան գնել։ Ուստի, նա առաջարկեց Ամանորի առիթով ներկայացումների տոմսեր գնել։

Ի դեպ, կառավարության նիստից շուրջ մեկ ժամ անց միայն սկսվեց բուն նիստն ու օրակարգային հարցերի քննարկումը։ «Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ անցնել կառավարության նիստի օրակարգին։ Ինչպես ասում են` չմոռանանք ինչի համար ենք հավաքվել»,–կատակեց Փաշինյանը։

Ով հայ չէ

Կառավարության նիստում Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ խնդրի` աշխատանքով աղքատության հաղթահարմանն ու դրա փոխարեն հաճախ բախվող իրականությանը։ Նա նշեց, որ մեր իրականության մեջ դեպքեր կան, երբ ընտանիքն աղքատության մեջ է` իր բոլոր «կոմպոնենտներով», ասենք` հարբեցող ամուսինով, որը թույլ չի տալիս կնոջը թխվածք թխել ու վաճառել։ Փաշինյանի խոսքով` ինքն անձամբ է ճանաչում նման մարդկանց։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առյուծն էլ իրավունք ունի. Փաշինյանը հիշեց կենդանիների նկատմամբ դաժան դեպքերը, հետո կատակեց

«Եթե ինչ–որ մեկն այս երևույթը կոչում է ազգային ավանդույթ, որը պետք է պահպանվի ու շարունակվի, ապա, իմ կարծիքով` ինքն ուրիշ ազգից է»,–ասաց Փաշինյանը։

«Բրաբուս» ունեցողները նպաստ չեն ստանա

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որ նրանք, ովքեր ամսական 100 000 դրամ վարկ են փակում, չեն կարող նպաստի համակարգում ընդգրկվել։ Փաշինյանը նշեց, որ այսօր ՀՀ–ում նպաստ ստացող կա, որն ամսական 1 մլն դրամ վարկ է փակում։ Վարչապետի խոսքով` կան մարդիկ, որ պետությունից 30 000 դրամ նպաստ են ստանում ու իրենց «Բրաբուսի» համար էլ 700 000 դրամ վարկ են փակում։

«Ես լոռեցի եմ, բայց նույնիսկ ես այդքան միամիտ չեմ». Շարմազանովը միացել է բողոքի ակցիային

«Նպաստների ցուցակները պետք է մաքրել, որ «Բրաբուս» քշողները նպաստ չստանան»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ ըստ ժամանակացույցի` 2020–ին կառավարության առաջին նիստը պետք է տեղի ունենա հունվարի 9–ին. կառավարության նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր  հինգշաբթի օրերին։

Լրահոս
0